Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Google-ը թողարկել է անվճար հավելված, որը ԱԲ-ի միջոցով բարելավում է օգտատիրոջ խոսքը
07/04/2026 18:28
Կիսվել

Google-ը թողարկել է անվճար հավելված, որը ԱԲ-ի միջոցով բարելավում է օգտատիրոջ խոսքը

Google-ը iOS-ի համար թողարկել է անվճար, ինքնուրույն ռեժիմով աշխատող դիկտոֆոնային հավելված՝ Google AI Edge Eloquent-ը, որն օգտագործում է արհեստական բանականություն՝ օգտատիրոջ խոսքը բարելավելու համար։ Ծառայությունը պետք է մրցակցի Wispr Flow-ի, SuperWhisper-ի, Willow-ի և այլ հավելվածների հետ։

Gemma-ի հիման վրա աշխատող ավտոմատ խոսքի ճանաչման (ASR) մոդելը ներբեռնելուց հետո Google AI Edge Eloquent-ի օգտատերերը կարող են տեքստ թելադրել իրենց սմարթֆոնին։ Հավելվածը ցուցադրում է տառադարձությունը իրական ժամանակում, իսկ դադարի ընթացքում ծառայությունն ավտոմատ կերպով կֆիլտրի «բառ-մակաբույծները» և կուղղի տեքստը։ Գործիքը կօգնի առանձնացնել հիմնական մտքերը, ինչպես նաև տեքստը դարձնել ավելի պաշտոնական, ավելի կարճ կամ ավելի երկար։

Google AI Edge Eloquent-ին միացված ամպային ռեժիմը թույլ է տալիս օգտագործել Gemini մոդելները տեքստի մշակման համար։ Ծառայությունը կարող է Gmail հաշվի տվյալներից ներմուծել որոշակի հիմնաբառեր, անուններ և ժարգոն։ Հավելվածում հնարավոր է նաև ավելացնել սեփական բառերը։

IDram

Google AI Edge Eloquent-ը ցուցադրում է տառադարձման սեսիաների պատմությունը և թույլ է տալիս որոնում անել դրանց մեջ։ Բացի այդ, ծառայությունը ցույց է տալիս խոսքի արագությունը՝ բառ/րոպե հաշվարկով, և արտասանված բառերի ընդհանուր քանակը։

Մշակողը գործիքը ներկայացնում է որպես հավելված, որն օգնում է հաղթահարել բնական խոսքի և պրոֆեսիոնալ տեքստի միջև եղած տարբերությունը։ Google-ից հայտնել են՝ Google AI Edge Eloquent-ը ԱԲ է կիրառում «ցանկալի իմաստը որսալու» համար։

Այս պահին հավելվածը հասանելի է միայն iOS-ում, սակայն ապագայում Google-ը նախատեսում է թողարկումներ Android և macOS օպերացիոն համակարգերի համար։ Հավելվածը կկարողանա օգտագործել լողացող կոճակների ֆունկցիան, որպեսզի օգտատերը հարմար կերպով հասանելիություն ունենա տառադարձությանը ցանկացած ծառայությունից։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41