Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 392.00-2.00 EUR SELL - 395.00-2.00
OIL:  BRENT - 88.87-4.02 WTI - 79.73-4.41
COMEX:  GOLD - 3649.20+3.90 SILVER - 43.15+5.14
COMEX:  PLATINUM - 1294.40+0.37
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.96+0.28 EUR/GBP - 1.0912-0.48
FOREX:  EUR/USD - 1.0912-0.48 GBP/USD - 1.3042-0.30
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58644.63+3.91 TOPIX - 3764.88+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 22219.65-0.73 SSEC - 3548.37+0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
24/11/2026  CBA:  USD - 360.47+0.12 GBP - 471.1-1.14
24/11/2026  CBA:  EURO - 394.39-0.7
24/11/2026  CBA:  GOLD - 42505+1147 SILVER - 492.72+1.9
Քանի դեռ ԱՄՆ-ն ու Չինաստանը մրցում են LLM-ներում, Ճապոնիան կառուցում է սուպերհսկա՝ ֆիզիկական AI-ի համար
14/04/2026 13:00
Կիսվել

Քանի դեռ ԱՄՆ-ն ու Չինաստանը մրցում են LLM-ներում, Ճապոնիան կառուցում է սուպերհսկա՝ ֆիզիկական AI-ի համար

SoftBank-ը, NEC-ը, Sony-ն և Honda-ն հիմնել են համատեղ ընկերություն՝ Japan AI Foundation Model Development, որի նպատակն է մշակել տրիլիոն պարամետր ունեցող մոդելներ։ Այդ մասին հայտնել են Jiji Press-ը, Yomiuri Shimbun-ը և Nihon Keizai Shimbun-ը։ Չորս ընկերություններից յուրաքանչյուրը ստացել է ավելի քան 10% բաժնեմաս, իսկ մի քանի այլ ճապոնական կորպորացիաներ բանակցում են փոքր փաթեթներ ձեռք բերելու շուրջ։ Հիմնադիրները բացահայտ հայտարարել են նպատակը՝ առաջ անցնել ԱՄՆ-ից և Չինաստանից, իսկ վերջնական խաղադրույքը կատարվում է ֆիզիկական AI-ի վրա, այսինքն՝ ռոբոտների և ինքնավար համակարգերի կառավարման համար նախատեսված մոդելների։

Հիմքային մոդելների մշակմամբ զբաղվելու են SoftBank-ը և NEC-ը, իսկ թիմին անմիջապես կմիանան ճապոնական Preferred Networks-ի ինժեներները։ Մոդելները կիրառելու են Sony-ն (խաղեր, կենցաղային էլեկտրոնիկա, կիսահաղորդիչներ) և Honda-ն (ավտոպիլոտ և ռոբոտատեխնիկա)։ Նոր ընկերության աշխատակազմում կլինի շուրջ 100 AI ինժեներ, իսկ այն ղեկավարելու է SoftBank-ից նշանակված գործադիր տնօրենը (անունը դեռ չի հրապարակվել)։ Առաջին գործնական կիրառությունները նախատեսվում են 2030 թվականին։

IDram

Բացի չորս հիմնադիրներից, ընկերությունում ներդրումներ են արել նաև Nippon Steel-ը, Kobe Steel-ը, MUFG Bank-ը, SMBC-ն և Mizuho-ն՝ երկրի խոշորագույն արդյունաբերական և բանկային խաղացողները։ Մշակվող AI-ը նախատեսվում է տրամադրել ոչ միայն ներդրողներին, այլև այլ ճապոնական ընկերություններին, իսկ հետագայում ընդլայնել՝ մինչև գործարանային ռոբոտների կառավարման մոդելներ։

Ընկերությունը դիմում կներկայացնի պատկան պետական գործակալությանը, որը մարտի վերջից ընդունում է AI-ի զարգացմանն աջակցելու հայտեր։ Ծրագիրը նախատեսված է հինգ տարվա համար՝ սկսած 2026 ֆինանսական տարուց, ընդհանուր բյուջեն՝ մոտ 6.3 մլրդ դոլար։

«Ճապոնական ազգային AI չեմպիոնի» մեկնարկը հատկապես պարադոքսալ է թվում SoftBank-ի զուգահեռ քայլերի ֆոնին։ Մարտի 27-ին Մասայոշի Սոնի հոլդինգը ներգրավել է ռեկորդային միջանկյալ վարկ՝ 40 մլրդ դոլար, որպեսզի ֆինանսավորի լրացուցիչ 30 մլրդ դոլար ներդրումներ OpenAI-ում․ փետրվարին Սեմ Ալթմանը փակել էր 110 մլրդ դոլարի ռաունդ՝ ընկերությունը գնահատելով 840 մլրդ դոլար, ինչը մասնավոր հատվածի պատմության մեջ ամենախոշոր ռաունդն է։ Սակայն Տոկիոյի զուգահեռ խաղադրույքն այն է, որ AI-ի հաջորդ փուլը կլինի ոչ թե չատերի և պատասխանների մասին, այլ ֆիզիկական աշխարհի, որտեղ Ճապոնիան ունի եզակի արդյունաբերական բազա՝ ավտոարդյունաբերություն, ռոբոտատեխնիկա և բարձր ճշգրտության արտադրություն։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

24/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.47
+0.12
Եվրո (EUR)
394.39
-0.7
Ռուբլի (RUR)
4.399
+0.0065
Լարի (GEL)
139.02
-0.08
42505
+1147
Արծաթ
492.72
+1.9