Այս տարի մեր երկրից խաղողի արտահանումը կրճատվել է շուրջ 20%-ով
Ընթացիկ տարվա առաջին ինն ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանից խաղողի արտահանումը, բնաիրային արտհայտությամբ, կրճատվել է շուրջ 20%-ով: Միևնույն ժամանակ, սակայն, աճել է արտահանվող խաղողի մաքսային արժեքը, ինչը խոսում է այն մասին, որ մեր երկիրը սկսել է արտահանել համեմատաբար «թանկ» խաղող:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին մեր երկրից արտահանվել է 2909,8 տոննա թարմ (չորացրած) խաղող: Արտահանված խաղողի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 3,70 մլն ԱՄՆ դոլար:
2012 թվականի այս նույն ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել էր 3,4 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր մաքսային արժեքով 3620,5 տոննա խաղող: