Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Orange Հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրել Գավառի պետական համալսարանի ևս 10 ուսանողի
12/11/2013 15:45
Կիսվել

Orange Հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրել Գավառի պետական համալսարանի ևս 10 ուսանողի

Orange Հիմնադրամը մեկնարկում է Հայաստանի համալսարանների ուսանողներին կրթաթոշակների տրամադրման նոր փուլը: Գավառի պետական համալսարանի և Orange Հիմնադրամի կողմից համատեղ ընտրված 10 ուսանողի հանձնվել են ֆինանսական աջակցության տրամադրումը հավաստող ծրարներ:

«Համալսարանների հետ մեր համագործակցությունը շարունակվում է, որի բաղկացուցիչ մաս է կազմում  աջակցությունն ամենախոստումնալից ուսանողներին, ովքեր դժվարանում են վճարել իրենց ուսման վարձը: Սա այն ժամանակաշրջանն է, երբ ուսանողները վճարում են ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձը, և մենք ուրախ ենք այս ֆինանսական բեռը թեթևացնելու հարցում օգնել նրանցից մի քանիսին և վերջիններիս ընտանիքներին, քանի որ գիտենք, թե դա որքան կարևոր կարող է լինել նրանց համար», – ասել է Orange Արմենիա Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

Ուսանողներն ընտրվել են երկու հիմնական չափանիշների հիման վրա՝ ուսանողի առաջադիմություն և ընտանիքի սոցիալական վիճակ:

Orange Հիմնադրամը Գավառի պետական համալսարանին փոխանցել է 1,000,000 դրամ, որը պետք է հատկացվի ուսանողների ուսման վարձի մարմանը:

Նույն սկզբունքով այս ուսումնական տարվա ընթացքում նախատեսված է տրամադրել  կրթաթոշակներ Երևանում և Հայաստանի մարզերում գործող 9 համալսարանների ուսանողների:

Orange-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ համալսարանների հետ Օրանժ Հիմնադրամի համագործակցությունը չի սահմանափակվում միայն կրթաթոշակների տրամադրմամբ: Բուհերի հետ համագործակցության շրջանակներում ուսանողները կարող են մասնագիտական պրակտիկա անցնել Orange-ում, իսկ ընկերության աշխատակիցները մասնագիտական և վերապատրաստման դասընթացներ են իրականացնում ուսանողների համար:

1 տարի առաջ Գավառի պետական համալսարանում բացվել է Orange-ի WiFi-ով զինված ինտերնետ անկյուն, որն ուսանողներին և համալսարանի աշխատակիցներին թույլ է տալիս ինտերնետից օգտվել ինչպես կրթական, այնպես էլ ժամանցային նպատակներով:

Հայաստանի համալսարանների հետ Orange-ի համագործակցությունը մեկնարկել է երկու տարի առաջ: 2011-2012թթ. Orange Հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրել 6 համալսարանների 67 ուսանողի, իսկ 2012-2013թթ.՝ 9 համալսարանների 95 ուսանողի, որոնցից 70-ը՝ Հայաստանի մարզերում:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41