Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Amazon-ը Anthropic-ում լրացուցիչ մինչև 25 մլրդ դոլար կներդնի
21/04/2026 17:10
Կիսվել

Amazon-ը Anthropic-ում լրացուցիչ մինչև 25 մլրդ դոլար կներդնի

Ամերիկյան Amazon.com Inc.-ը մինչև 25 մլրդ դոլարի չափով լրացուցիչ ներդրում կկատարի արհեստական բանականության Anthropic ստարտափում: Այս մասին ասվում է ընկերությունների հաղորդագրություններում։

Amazon-ը հիմա կներդնի 5 մլրդ դոլար, իսկ ապագայում՝ մինչև 20 մլրդ դոլար՝ կախված «որոշակի կոմերցիոն նպատակների» իրագործումից։ Այս ներդրումներից առաջինը համապատասխանում է Anthropic-ի վերջին գնահատմանը՝ 380 մլրդ դոլար մակարդակում։ Ավելի վաղ ինտերնետային հսկան արդեն 8 մլրդ դոլար էր ներդրել այդ ստարտափում։

Anthropic-ը նաև պարտավորվել է առաջիկա տասը տարիների ընթացքում ավելի քան 100 մլրդ դոլար ծախսել Amazon Web Services (AWS) տեխնոլոգիաների վրա՝ Amazon-ի ամպային ստորաբաժանման։ Պարտավորությունը վերաբերում է AWS Trainium պատվերով ԱԲ-չիպերի ներկայիս և ապագա սերունդներին, ինչպես նաև AWS Graviton կենտրոնական պրոցեսորների տասնյակ միլիոնավոր միջուկներին։

IDram

ԱԲ ընկերությունը կստանա մինչև 5 ԳՎտ հաշվարկային հզորությունների հասանելիություն՝ Claude մոդելների ուսուցման և գործարկման համար, այդ թվում՝ առաջին կիսամյակում գործարկման պլանավորված Trainium2 հարթակի վրա հիմնված նոր հզորություններին, ինչպես նաև շուրջ 1 ԳՎտ հզորություններին Trainium2 և Trainium3 հիմքով, որոնք շահագործման կհանձնվեն մինչև տարեվերջ։

Գործընկերությունը նաև նախատեսում է ինֆերենսի (մոդելների կիրառման/շահագործման) հզորությունների «էական ընդլայնում» Ասիայում և Եվրոպայում։

Բացի այդ, Claude-ը հասանելի կլինի AWS ամպային հարթակում։ Այն արդեն հասանելի է Google Cloud-ում և Microsoft Azure-ում։

Amazon-ը փետրվարին հայտարարել էր, որ այս տարի նախատեսում է 200 մլրդ դոլարի կապիտալ ծախսեր։ Ներդրումների հիմնական մասը կհատկացվի ԱԲ ենթակառուցվածքին։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41