Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը 2026թ․ հունվար-մարտին կազմել է 7․1%
28/04/2026 21:35
Կիսվել

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը 2026թ․ հունվար-մարտին կազմել է 7․1%

2026թ. հունվար-մարտին ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի Հանրապետության տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7․1%-ով։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալներից։ Մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 11․6% աճ։

Մարտին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025 թվականի մարտի նկատմամբ կազմել է 106․6%։

Արդյունաբերություն

Հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 748 մլրդ դրամ, ինչը 2025թ. համադրելի ցուցանիշից ավելի է 13․4%-ով։ 2026թ. փետրվարի նկատմամբ մարտ ամսվա անկումը կազմել է 2%։

Արդյունաբերության ոլորտում արձանագրված բարձր աճը կարող է պայմանավորված լինել արտահանման մեծացմամբ, հատկապես վերամշակող արդյունաբերության արտադրանքի նկատմամբ և արտադրական կարողությունների ընդլայնմամբ կամ նոր ձեռնարկությունների գործարկմամբ, ինչպես նաև հանքարդյունաբերության հնարավոր ակտիվացմամբ։

Շինարարություն

Շինարարության ծավալը հունվար-մարտին կազմել է 95․6 մլրդ դրամ՝ 2025թ. համադրելի ցուցանիշից 22% ավել, հաստատելով ոլորտի առաջատար դերը տնտեսական աճի մեջ։ 2026թ. փետրվարի նկատմամբ մարտ ամսվա աճը կազմել է 34․4%։

Շինարարության ոլորտում առավել կտրուկ աճը հատկապես փետրվարին կարելի է բացատրել ներդրումային ակտիվության բարձրացմամբ։ Հնարավոր պատճառներից են պետական կապիտալ ծախսերի ակտիվացումը, ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը, ինչպես նաև բնակարանաշինության աճը՝ պայմանավորված հիպոթեքային ծրագրերով և պահանջարկի բարձր մակարդակով։

Շինարարությունը ներկայում հանդես է գալիս որպես տնտեսական աճի հիմնական հենասյուն, սակայն դրա գերակշռությունը նաև ենթադրում է տնտեսության որոշակի կառուցվածքային ռիսկ՝ աճի կենտրոնացման տեսանկյունից։

Առևտուր և ծառայություններ

Հունվար-մարտ առևտրի շրջանառությունը կազմել է 1,442․8 մլրդ դրամ, ինչը 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 2․1%-ով։ Փետրվարի նկատմամբ մարտ ամսվա աճը կազմել է 14․1%։

Առևտրի ոլորտում դիտվում է կայուն աճ, որը հիմնականում կապված է ներքին սպառման ակտիվացման հետ։ Մարտին նկատվող արագացումը կարող է պայմանավորված լինել բնակչության եկամուտների աճով, տրանսֆերտների ավելացմամբ կամ գնաճային սպասումներով, որոնք խթանում են սպառումը։

Ծառայությունների (առանց առևտրի) ծավալը կազմել է 981․7 մլրդ դրամ, 2025թ․ հունվար-մարտի համեմատ արձանագրվել է 7․4% աճ։ Մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է աճ՝ 12․6%։

Գների շարժ

Սպառողական գների ինդեքսը 2026թ. հունվար-մարտ ամիսներին աճել է 4․2%-ով։ Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 9․2%-ով։

Տնտեսական և արտադրական ակտիվության ինդեքսները ցույց են տալիս, որ ընդհանուր տնտեսական շարժը շարունակում է մնալ դրական։

Ընդհանուր առմամբ, 2026թ. սկզբին տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է շինարարության և արդյունաբերության արագ ընդլայնմամբ, ծառայությունների ոլորտում ևս նկատվում է կտրուկ աճի միտումներ։

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25