Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ԱՄԷ-ն հայտարարել է ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից դուրս գալու մասին
29/04/2026 11:41
Կիսվել

ԱՄԷ-ն հայտարարել է ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից դուրս գալու մասին

ԱՄԷ-ն, որն օրական արդյունահանում է շուրջ 3-3.5 մլն բարել նավթ, հայտարարել է, որ մայիսի 1-ից դուրս են գալիս ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+ համաձայնագրից: Այս մասին ասվում է պաշտոնական հայտարարությունում։

«Այս որոշումը կայացվել է ԱՄԷ-ի արտադրական քաղաքականության, ինչպես նաև մեր ընթացիկ և ապագա հզորությունների համակողմանի վերանայումից հետո և հիմնված է մեր ազգային շահերի ու շուկայի հրատապ պահանջների արդյունավետ բավարարմանը նպաստելու մեր հանձնառության վրա», – նշել են ԱՄԷ-ում։

ԱՄԷ-ն ՕՊԵԿ-ին միացել է 1967 թվականին՝ Աբու Դաբի էմիրության միջոցով։
ՕՊԵԿ-ից դուրս գալու որոշումը ԱՄԷ-ում բացատրում են մոտեցման էվոլյուցիայով, որը «բարձրացնում է շուկայի փոփոխություններին արձագանքելու ճկունությունը՝ միաժամանակ շարունակելով ներդրում ունենալ կայունության ապահովման գործում»։

ԱՄԷ-ն նշում է, որ համարվում է աշխարհի ամենամրցունակ գնով նավթարտադրողներից մեկը՝ ունենալով ցածր ածխածնային հետք

«Կազմակերպությունից դուրս գալուց հետո ԱՄԷ-ն կշարունակի գործել պատասխանատու, աստիճանաբար և հավասարակշռված՝ ավելացնելով արդյունահանումը շուկայում՝ պահանջարկին և շուկայական պայմաններին համապատասխան», – ասվում է հայտարարությունում։

Երկրի կառավարությունը հայտարարել է, որ ՕՊԵԿ-ում գտնվելու ընթացքում ԱՄԷ-ն «մեծ ներդրում է ունեցել և նույնիսկ ավելի մեծ զոհողություններ է կատարել՝ բոլորի շահերի համար»։

ԱՄԷ-ն կշարունակի ներդրումներ կատարել արժեքի ստեղծման ողջ շղթայում՝ ներառյալ նավթը, գազը, վերականգնվող էներգիայի աղբյուրները և ցածր ածխածնային լուծումները՝ աջակցելու էներգետիկ համակարգի կայուն և երկարաժամկետ վերափոխմանը։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45