Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ինեկոբանկն ու ՎԶԵԲ-ը 30 մլն ԱՄՆ դոլար կուղղեն Երեւանում «կանաչ» բնակելի համալիրի կառուցմանը
29/04/2026 13:22
Կիսվել

Ինեկոբանկն ու ՎԶԵԲ-ը 30 մլն ԱՄՆ դոլար կուղղեն Երեւանում «կանաչ» բնակելի համալիրի կառուցմանը

Ինեկոբանկն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) միավորում են ջանքերը՝ աջակցելու Երևանում ժամանակակից, բազմաֆունկցիոնալ «կանաչ» բնակելի համալիրի կառուցմանը։ Ռիսկերի բաշխման գործիքի (RSF) շրջանակում տրամադրվող մինչև 30 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով վարկն ուղղվելու է քաղաքաշինության զարգացմանը և Հայաստանում էներգաարդյունավետ շինարարության ստանդարտների ներդրմանը։

Վարկը կտրամադրվի «Նուովո Վելոդրոմո» (Nuovo Velodromo) ՍՊԸ-ին, որը պատկանում է իտալական առաջատար «Ռենկո» (Renco Group S.P.A.) շինարարական ընկերությանը և հայաստանյան Ադամիում ընկերությունների խմբին։

Նախագծով նախատեսվում է կառուցել շուրջ 47,000 քմ ընդհանուր մակերեսով համալիր, որի ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 92 միլիոն ԱՄՆ դոլար։

Այս նախագիծն առանձնահատուկ է նրանով, որ հավակնում է ստանալ միջազգային LEED «Gold» հավաստագիրը։ Շինարարությունն իրականացվելու է բացառիկ որակով և բարձր էներգաարդյունավետությամբ, ինչի արդյունքում ՎԶԵԲ-ի կողմից տրամադրվող միջոցները կդասակարգվեն որպես «Կանաչ տնտեսությանն անցման» (GET) ֆինանսավորում։

Անդրադառնալով նոր նախագծին՝ Ինեկոբանկի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արտյոմ Չիչյանն ընդգծել է.

«Մենք կարևորում ենք մեր մասնակցությունը նման լայնածավալ և նորարարական նախագծերին, որոնք ոչ միայն խթանում են մասնավոր հատվածի զարգացումը, այլև ձևավորում են շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու շինարարության մշակույթ Հայաստանում։ ՎԶԵԲ-ի հետ մեր հերթական համագործակցությունը թույլ է տալիս մեզ ավելի մեծ թափով աջակցել տեղական ձեռնարկություններին և նպաստել քաղաքային միջավայրի բարելավմանը»։

Անդրադառնալով նախաձեռնությանը՝ ՎԶԵԲ Թուրքիայի եւ Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտին նշել է.

«Անշարժ գույքի ոլորտի այս նշանակալի նախագիծն ընդգծում է ՎԶԵԲ-ի հաստատակամ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանում մասնավոր հատվածի բարձրորակ ներդրումներին։ Մեր վաղեմի գործընկեր Ինեկոբանկի հետ համագործակցության միջոցով մենք խթանում ենք շինարարության միջազգային ստանդարտները, առաջ մղում էներգաարդյունավետ լուծումները և կարևոր նշաձող սահմանում երկրում կայուն քաղաքաշինության համար»։

Այս գործարքը ՎԶԵԲ-ի և Ինեկոբանկի միջև RSF գործիքի ներքո իրականացվող չորրորդ հաջողված համագործակցությունն է։ Այն լիովին համահունչ է ՎԶԵԲ-ի՝ Հայաստանի համար մշակված ռազմավարությանը, որի նպատակն է բարձրացնել մասնավոր հատվածի մրցունակությունը և ամրապնդել կորպորատիվ թափանցիկությունը։

Ինեկոբանկը տարածաշրջանի առաջատար բանկերից է, որն առաջարկում է մանրածախ ու կորպորատիվ բանկային ծառայություններ` ուղղված յուրաքանչյուր անհատի և բիզնեսի ֆինանսական կարիքներին: Բանկը նաև ՎԶԵԲ-ի վստահելի և երկարամյա գործընկերն է մի շարք ռազմավարական նախաձեռնություններում՝ այդ թվում կանաչ ֆինանսավորման և մասնավոր հատվածի կայուն ու նորարարական զարգացումը խթանելու ուղղությամբ։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) միջազգային ֆինանսական հաստատություն է, որը խթանում է մասնավոր հատվածի զարգացումը և ձեռնարկատիրական նախաձեռնությունները 3 մայրցամաքների ավելի քան 30 երկրներում։ ՎԶԵԲ-ը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար ինստիտուցիոնալ ներդրողներից մեկը՝ մինչ օրս 243 նախագծերում ներդնելով ավելի քան 2,95 միլիարդ եվրո։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52