Բիզնես

USD BUY - 369.50+0.00 USD SELL - 372.00+0.00
EUR BUY - 431.00-1.00 EUR SELL - 436.00-1.00
OIL:  BRENT - 111.03+1.27 WTI - 99.32+1.75
COMEX:  GOLD - 4594.40-1.85 SILVER - 73.56-1.92
COMEX:  PLATINUM - 1946.60-2.05
LME:  ALUMINIUM - 3578.00-1.16 COPPER - 13213.00-1.07
LME:  NICKEL - 19097.00+1.92 TIN - 49336.00-1.75
LME:  LEAD - 1960.00+0.28 ZINC - 3398.00-1.59
FOREX:  USD/JPY - 159.62+0.35 EUR/GBP - 1.1707-0.06
FOREX:  EUR/USD - 1.1707-0.06 GBP/USD - 1.351-0.15
STOCKS RUS:  RTSI - 1137.27-1.16
STOCKS US: DOW JONES - 49141.93-0.05 NASDAQ - 24663.80-0.90
STOCKS US: S&P 500 - 7138.80-0.49
STOCKS JAPAN:  NIKKEI - 59917.46+0.00 TOPIX - 3772.19+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 26111.84+1.68 SSEC - 4107.51+0.71
STOCKS EUR:  FTSE100 - 10332.79+0.11 CAC40 - 8104.09-0.46
STOCKS EUR:  DAX - 24018.26-0.27
29/04/2026  CBA:  USD - 371.19-0.21 GBP - 501.44+0.53
29/04/2026  CBA:  EURO - 434.55+0.2
29/04/2026  CBA:  GOLD - 54478-1551 SILVER - 873.45-33.03
OpenAI-ը չի հասնում եկամուտների և օգտատերերի ներգրավման նպատակներին
29/04/2026 19:00
Կիսվել

OpenAI-ը չի հասնում եկամուտների և օգտատերերի ներգրավման նպատակներին

OpenAI-ն չի հասնում եկամուտների և օգտատերերի ներգրավման նպատակներին, ինչի պատճառով ԱԲ ընկերության ղեկավարության մի մասի մոտ կասկածներ են առաջանում՝ արդյոք այն կկարողանա շարունակել ենթակառուցվածքների վրա կատարվող մեծ ծախսերը, գրում է The Wall Street Journal-ը։

OpenAI-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Սառա Ֆրայարը նախազգուշացրել է մյուս ղեկավարներին, որ ընկերությունը կարող է ի վիճակի չլինել վճարել հաշվարկային հզորությունների վերաբերյալ պայմանագրերը, եթե եկամուտների աճի տեմպերը լինեն կանխատեսվածից ցածր։

Նրանց խոսքով՝ տնօրենների խորհրդի անդամները վերջին ամիսներին ավելի ուշադիր են ուսումնասիրում ընկերության կողմից տվյալների կենտրոնների հզորությունների գնման գործարքները և կասկածի տակ են դնում OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանի ջանքերը՝ հաշվարկային հզորությունները ավելացնելու ուղղությամբ՝ չնայած բիզնեսի դանդաղմանը։

Աղբյուրների տվյալներով՝ Ֆրայարը և մյուս բարձրագույն ղեկավարները փորձում են վերահսկողություն հաստատել ծախսերի նկատմամբ և բարձրացնել ընկերության ֆինանսական կարգապահությունը, ինչը երբեմն տարաձայնությունների է հանգեցնում Ալթմանի հետ։ Ծախսերի նկատմամբ ուժեղացված վերահսկողությունը զսպում է OpenAI-ի ղեկավարի նախկինում գրեթե անսահմանափակ հավակնությունները․ WSJ-ի փոխանցմամբ՝ ընկերությունը կարող է այս տարի իրականացնել IPO։

IDram

Ալթմանը և Ֆրայարը տարածել են համատեղ հայտարարություն, որտեղ նշվում է, որ իրենք «լիովին միասնական են այն հարցում, որ անհրաժեշտ է ձեռք բերել որքան հնարավոր է շատ հաշվարկային հզորություններ»։ Նրանք «անհեթեթ» են անվանել այն տեղեկությունները, թե իրենց միջև կան տարաձայնություններ, կամ թե ընկերությունը նվազեցնում է հզորությունների ծավալի ավելացման ուղղությամբ ջանքերը։

Թերթի աղբյուրների տվյալներով՝ OpenAI-ին չի հաջողվել հասնել ChatGPT-ի շաբաթական ակտիվ օգտատերերի թիվը մինչև 2025 թվականի վերջը 1 միլիարդի հասցնելու նպատակին։ Այդ սահմանը մինչ այժմ հաղթահարելու մասին ընկերությունը հայտարարություն չի արել, ինչը նյարդայնացնում է որոշ ներդրողների։

OpenAI-ը նաև չի կարողացել հասնել ChatGPT-ից տարեկան եկամտի կանխատեսված մակարդակին՝ Google-ի Gemini ԱԲ մոդելի կողմից աճող մրցակցության պատճառով։

Նրանց խոսքով՝ այս տարի ևս ընկերությունը հետ է մնում կանխատեսվող ցուցանիշներից՝ որոշ սեգմենտներում շուկայի մասնաբաժին զիջելով Anthropic-ին։

Ավելի վաղ՝ 2026 թվականին, OpenAI-ը ներդրումային փուլի շրջանակում ներգրավել է 122 մլրդ դոլար, սակայն, հաշվի առնելով հաշվարկային հզորությունների պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, ընկերությունն այդ գումարը կծախսի երեք տարվա ընթացքում՝ եկամուտների հավակնոտ նպատակների կատարման պայմանով։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

29/04/2026
դրամ
Դոլար (USD)
371.19
-0.21
Եվրո (EUR)
434.55
+0.2
Ռուբլի (RUR)
4.9466
+0.0038
Լարի (GEL)
138.07
+0.01
54478
-1551
Արծաթ
873.45
-33.03