Ֆինանսական

USD BUY - 368.50+0.00 USD SELL - 371.00+0.00
EUR BUY - 429.00+0.00 EUR SELL - 435.00+0.00
OIL:  BRENT - 113.16+3.70 WTI - 104.34+1.59
COMEX:  GOLD - 4519.50-1.35 SILVER - 73.14-2.35
COMEX:  PLATINUM - 1969.60-0.37
LME:  ALUMINIUM - 3522.00+0.00 COPPER - 12996.50+0.00
LME:  NICKEL - 19365.00+0.00 TIN - 49423.00+0.00
LME:  LEAD - 1949.00+0.00 ZINC - 3344.50+0.00
FOREX:  USD/JPY - 157.24+0.22 EUR/GBP - 1.1684-0.34
FOREX:  EUR/USD - 1.1684-0.34 GBP/USD - 1.352-0.39
STOCKS RUS:  RTSI - 1094.42-2.24
STOCKS US: DOW JONES - 48941.90-1.13 NASDAQ - 25067.80-0.19
STOCKS US: S&P 500 - 7200.75-0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 59284.92-1.06 TOPIX - 3727.21-1.19
STOCKS CHINA:  HANG SENG - 25776.53-1.28 SSEC - 4112.16+0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10363.93+0.00 CAC40 - 7976.12-1.71
STOCKS EUR:  DAX - 23991.27-1.24
30/04/2026  CBA:  USD - 370.78-0.41 GBP - 501.41-0.03
30/04/2026  CBA:  EURO - 434.41-0.14
30/04/2026  CBA:  GOLD - 53907-571 SILVER - 867.48-5.97
ԱՄՆ-ն կբարձրացնի ԵՄ-ից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը մինչև 25%
05/05/2026 15:29
Կիսվել

ԱՄՆ-ն կբարձրացնի ԵՄ-ից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը մինչև 25%

ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի իրականացումը՝ ԵՄ-ից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը մինչև 25% բարձրացնելու վերաբերյալ։

Գրիրը CNBC-ին հայտնել է, որ հանգստյան օրերին բանակցություններ է վարել եվրոպական և գերմանական առևտրային պաշտոնյաների հետ՝ այս որոշումը բացատրելու և պարտավորությունների կատարման հարցերը քննարկելու նպատակով։

Երբ նրան հարցրել են՝ արդյոք մաքսատուրքն ավելի լայն բանակցությունների մաս է, թե մշտական միջոցառում, Գրիրը պատասխանել է, որ սա գործարքի մի մասն է։

Հիշեցնենք՝ Թրամփն ուրբաթ հայտարարել էր, որ ԵՄ-ից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 25%՝ նախկինում համաձայնեցված 15%-ի փոխարեն։ Նախագահը նշել է, որ միությունը չի կատարել Վաշինգտոնի հետ առևտրային համաձայնագիրը։

Եվրոպական հանձնաժողովը մերժել է Թրամփի պնդումը, թե Բրյուսելը չի պահպանում անցյալ ամռանը ձեռք բերված առևտրային համաձայնագիրը։ Հանձնաժողովը հայտարարել է, որ կպահպանի ԵՄ շահերը պաշտպանելու բոլոր տարբերակները, եթե Վաշինգտոնը խախտի համաձայնագրի պայմանները։

30/04/2026
դրամ
Դոլար (USD)
370.78
-0.41
Եվրո (EUR)
434.41
-0.14
Ռուբլի (RUR)
4.9378
-0.0088
Լարի (GEL)
137.88
-0.19
53907
-571
Արծաթ
867.48
-5.97