Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.50
EUR BUY - 393.00+1.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 90.11+1.40 WTI - 80.72+1.24
COMEX:  GOLD - 3559.90-2.45 SILVER - 40.76-5.54
COMEX:  PLATINUM - 1252.80-3.21
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.25+0.18 EUR/GBP - 1.0949+0.34
FOREX:  EUR/USD - 1.0949+0.34 GBP/USD - 1.3095+0.41
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58644.63+3.91 TOPIX - 3764.88+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 22219.65-0.73 SSEC - 3548.37+0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
24/11/2026  CBA:  USD - 360.47+0.12 GBP - 471.1-1.14
24/11/2026  CBA:  EURO - 394.39-0.7
24/11/2026  CBA:  GOLD - 42505+1147 SILVER - 492.72+1.9
Ասիայի 5 ամենահարուստ մարդիկ, որոնք կանգնած են արհեստական բանականության գլոբալ բումի հետևում
06/05/2026 16:20
Կիսվել

Ասիայի 5 ամենահարուստ մարդիկ, որոնք կանգնած են արհեստական բանականության գլոբալ բումի հետևում

Արհեստական բանականության գլոբալ զարգացումը ամուր կերպով արմատավորված է Ասիայում, քանի որ հենց այս տարածաշրջանում են կենտրոնացված առաջատար կիսահաղորդիչների արտադրողները, ակտիվորեն կառուցվում են տվյալների կենտրոններ և մշակվում են տնտեսող մեծ լեզվական մոդելներ, որոնց վրա հիմնված են արևմտյան ծառայությունները։

Չնայած նրան, որ ԱԲ բումը սովորաբար կապում են տեխնոլոգիական հսկաների ղեկավարների հետ, նրանց հսկայական եկամուտների հետևում կանգնած է Ասիայից եկող մատակարարման շղթան, ինչը նպաստում է մագնատների կարողությունների աճին՝ Չինաստանից մինչև Հարավային Կորեա։

Ֆոնդային շուկաներում ռեկորդային աճը և կապիտալների հսկայական ավելացումը ԱԲ-ի զարգացման արդյունք են։ Հենց դրա շնորհիվ այս տարի ամբողջ աշխարհում 3428 միլիարդատերերի համախառն կարողությունը աճել է՝ հասնելով 20.1 տրլն դոլարի։ Չնայած նրան, որ ԱԲ բումը սովորաբար կապում են Nvidia-ի և Alphabet-ի (Google-ի մայր ընկերության) նման տեխնոլոգիական հսկաների ղեկավարների հետ, նրանց անհավանական եկամուտների հիմքում ընկած է մատակարարման շղթան, որը խորապես արմատավորված է Ասիայում:

J.P. Morgan Asset Management-ի նոյեմբերյան հաշվետվության համաձայն՝ կիսահաղորդիչների արտադրության՝ արևմտյան երկրներից ակտիվ տեղափոխման ֆոնին՝ այսօր աշխարհում արտադրվող չիպերի ավելի քան 70%-ը թողարկվում է Ասիայում։ Այսպես, ԱԲ-ի ուսուցման համար օգտագործվող չիպերի պահանջարկը հանգեցրել է Taiwan Semiconductor Manufacturing Co. (TSMC) ընկերության 94-ամյա հիմնադիր Մորիս Չանի կարողության աճին՝ 4.1 մլրդ դոլարից մինչև 8.4 մլրդ դոլար։

Բացի այդ, պահանջարկի աճը նաև նպաստել է հարավկորեական ISU Petasys ընկերության բաժնետոմսերի արժեքի բարձրացմանը․ արդյունքում ISU Group հոլդինգային ընկերության տնօրենների խորհրդի 65-ամյա նախագահ Կիմ Սան-Բոմը դարձել է միլիարդատեր՝ 1.8 մլրդ դոլար կարողությամբ։

IDram

Ասիան շարունակում է ամրապնդել իր դիրքերը տվյալների կենտրոնների ոլորտում։ Moody’s վարկանշային գործակալության և հետազոտական ընկերության տվյալներով՝ մինչև 2030 թվականը այս տարածաշրջանում ներդրումների ծավալը կհասնի 800 մլրդ դոլարի, ինչը կկազմի համաշխարհային հզորությունների 40%-ը։

Reliance Industries-ի նախագահ և գործադիր տնօրեն Մուկեշ Ամբանին՝ Ասիայի ամենահարուստ մարդը՝ 99.7 մլրդ դոլար կարողությամբ, փետրվարին հայտարարել է, որ առաջիկա յոթ տարիների ընթացքում նախատեսում է 110 մլրդ դոլար ներդնել Հնդկաստանի ամբողջ տարածքում ԱԲ ենթակառուցվածքների զարգացման համար։

Նույն ամսին Adani Group-ի նախագահ Գաուտամ Ադանին, որի կարողությունը գնահատվում է 63.8 մլրդ դոլար, հայտարարել է, որ մինչև 2035 թվականը կծախսի 100 մլրդ դոլար՝ երկրի ողջ տարածքում տվյալների կենտրոնների կառուցման համար։

Չինաստանը, որը երկար ժամանակ տեխնոլոգիական մրցավազք է վարում ԱՄՆ-ի հետ, ականատես է եղել այն բանին, թե ինչպես են իր ԱԲ տեխնոլոգիաները կիրառություն գտնում ամբողջ աշխարհում՝ այդ թվում նաև ԱՄՆ տարածքում։ Այն բանից հետո, երբ 2024 թվականի սկզբին DeepSeek-ը զարմացրեց աշխարհին իր էժան արտադրանքով, 2025 թվականին մի քանի շաբաթների ընթացքում զբաղեցրել է ԱԲ մոդելների համաշխարհային օգտագործման գրեթե մեկ երրորդը։

Միևնույն ժամանակ OpenRouter հարթակը, որը մշակողներին հնարավորություն է տալիս օգտվել տարբեր ԱԲ մոդելներից, արձանագրում է չինական մոդելների բաժնի նկատելի աճ 2024 թվականի վերջից, երբ այդ ցուցանիշը դեռ աննշան էր։ OpenRouter-ի տվյալները նաև ցույց են տալիս, որ մարտին չինական մոդելների օգտագործումը գերազանցել է ամերիկյան անալոգների օգտագործմանը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

24/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.47
+0.12
Եվրո (EUR)
394.39
-0.7
Ռուբլի (RUR)
4.399
+0.0065
Լարի (GEL)
139.02
-0.08
42505
+1147
Արծաթ
492.72
+1.9