Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
Ալգորիթմների մրցավազք. արհեստական բանականությունը դառնում է Ֆորմուլա-1-ի գլխավոր «մեխանիկը»
08/05/2026 19:36
Կիսվել

Ալգորիթմների մրցավազք. արհեստական բանականությունը դառնում է Ֆորմուլա-1-ի գլխավոր «մեխանիկը»

Մինչ տրիբունաներում երկրպագուները վիճում են նոր շարժիչների ձայների մասին, թիմերի բոքսերում հոտ է գալիս ոչ միայն այրված ռետինից, այլ նաև գերտաքացած սերվերներից։ Ֆորմուլա-1-ը վերջնականապես վերածվել է հաշվարկային հզորության մրցակցության, որտեղ արհեստական բանականությունը նույնքան կարևոր է, որքան աերոդինամիկ փաթեթը կամ վարորդի վարպետությունը։ Ampere Analysis-ի վերլուծաբանների տվյալներով՝ միայն վերջին վեց ամիսների ընթացքում թիմերը կնքել են ութ նոր համաձայնագիր արհեստական բանականության տեխնոլոգիաներ մշակողների հետ, իսկ տեխնոլոգիական ոլորտը դարձել է առաջնության գլխավոր «դրամապանակը»։

Վերջին մրցաշրջանում IT հսկաների ներդրումների ծավալն աճել է 41%-ով՝ հասնելով տպավորիչ 769 մլն դոլարի։ Սա պարզապես հովանավորություն չէ, այլ փորձ՝ աշխարհի ամենաարագ ավտոմեքենաները վերածելու շարժական լաբորատորիաների՝ նեյրոցանցերը ծայրահեղ պայմաններում փորձարկելու համար։

Ամենահետաքրքիր օրինակներից մեկը լեգենդար Williams թիմի և Anthropic ընկերության համագործակցությունն է։ Բրիտանացիները ծրագրում են ինտեգրել Claude մոդելը՝ օպտիմալացման համար՝ պահեստամասերի լոգիստիկայից մինչև մրցարշավային ռազմավարության ակնթարթային ճշգրտում։ Williams-ի խորհրդի խորհրդական Փիթեր Քենյոնն ասում է, որ ԱԲ-ն թիմը առաջատար դիրքեր վերադարձնելու գործիք է:

Oracle Red Bull Racing-ում ավելի հեռուն են գնացել։ Տվյալների բազաներում պարզապես տեղեկատվություն որոնելու փոխարեն նրանք անցնում են «գործակալական» մոտեցման։ Այժմ ԱԲ-ն չի սպասում հարցման, այլ ինքնուրույն առաջարկում է պատրաստի լուծումներ՝ վերլուծելով հազարավոր պարամետրեր իրական ժամանակում։ Նման գործընթացներ են ընթանում նաև Aston Martin-ում, որը պայմանագիր է ստորագրել CoreWeave-ի հետ, և McLaren-ում, որտեղ Google-ի հետ գործընկերությունը վերածվել է Gemini գեներատիվ ԱԲ-ի կիրառման։

Ռեգո Ինշուրանս

Ֆորմուլա-1-ն էլ հետ չի մնում։ Amazon Web Services (AWS)-ի հետ միասին նրանք նեյրոցանցերին սովորեցրել են ուղիղ եթերի համար գրաֆիկա ստեղծել՝ կանխատեսելով շրջանցման հավանականությունը մինչև տոկոսային ճշտությամբ։ Ավելին՝ 2024 թվականին ԱԲ-ն նույնիսկ ներգրավվել է Կանադայի Գրան-պրիի գավաթի դիզայնի մշակման մեջ։ Թվում է՝ շուտով առանց ալգորիթմի հաստատման այս մարզաձևում նույնիսկ անվադող չեն փոխի։

Ընդհանուր առմամբ, 2025 թվականի մրցաշրջանի արդյունքներով առաջնությունում հովանավորական պայմանագրերի գումարը հասել է 2.54 մլրդ դոլարի։ Սա «Թագավորական մրցարշավները» նույն մակարդակի վրա է դնում ամերիկյան NFL-ի հետ։ Սակայն եթե ամերիկյան ֆուտբոլում ամեն ինչ որոշում են մկաններն ու տակտիկան, ապա Ֆորմուլա-1-ում ապագան ավելի կախված է նրանից, թե արդյոք այսօր ձեր լեզվային մոդելը «հալյուցինացիաներ» չի ունենում։

Ի դեպ, մինչ ոմանք ներդրումներ են անում ապագայի տեխնոլոգիաներում, մյուսները ֆիքսում են շահույթը․ տեսեք, թե ինչու Nvidia-ի և Palantir-ի ղեկավարները զանգվածաբար ազատվում են բաժնետոմսերից․ հնարավոր է՝ նրանք այս շուկայի մասին ավելի շատ բան գիտեն։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58