«Երևան Սիթի Տուր»-ը դադարեցրել է զբոսաշրջային ամենօրյա երթուղիները
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժինը տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետարանի «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային քաղաքային պաշտոնական երթուղին նոյեմբերի 20-ից փակում է 2013թ. տարեշրջանը, եւ այսօրվանից դադարեցվում են զբոսաշրջային ամենօրյա կանոնավոր երթուղիները։
Նոյեմբերի 20-ից զբոսաշրջային էքսկուրսիաներ կկազմակերպվեն միայն ընկերությունների կոլեկտիվ նախնական պատվերների, տարաբնույթ ակցիաների և ամանորյա տոնակատարությունների շրջանակում։