Տնտեսական

USD BUY - 367.00+0.50 USD SELL - 369.50+0.50
EUR BUY - 425.50-1.50 EUR SELL - 432.00-1.50
OIL:  BRENT - 106.93+0.89 WTI - 102.39+0.93
COMEX:  GOLD - 4615.20-1.76 SILVER - 84.91-4.48
COMEX:  PLATINUM - 2029.80-5.45
LME:  ALUMINIUM - 3652.50+2.04 COPPER - 14153.00+1.51
LME:  NICKEL - 19177.00-0.39 TIN - 56046.00+0.61
LME:  LEAD - 2009.00+1.08 ZINC - 3528.50+1.39
FOREX:  USD/JPY - 158.47+0.33 EUR/GBP - 1.1651-0.53
FOREX:  EUR/USD - 1.1651-0.53 GBP/USD - 1.3373-1.13
STOCKS RUS:  RTSI - 1145.21-1.06
STOCKS US: DOW JONES - 50063.46+0.75 NASDAQ - 26635.22+0.88
STOCKS US: S&P 500 - 7501.24+0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 61409.29-1.99 TOPIX - 3863.97-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 25962.73-1.62 SSEC - 4135.39-1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10372.93+0.46 CAC40 - 8082.27+0.93
STOCKS EUR:  DAX - 24456.26+1.32
15/05/2026  CBA:  USD - 368.23-0.55 GBP - 492.77-5.49
15/05/2026  CBA:  EURO - 428.95-2.78
15/05/2026  CBA:  GOLD - 55442+4 SILVER - 1027.4-0.5
ԱՄԷ-ն գտել է նավթի մատակարարման եղանակ՝ Հորմուզի նեղուցը շրջանցող
15/05/2026 17:08
Կիսվել

ԱՄԷ-ն գտել է նավթի մատակարարման եղանակ՝ Հորմուզի նեղուցը շրջանցող

Մինչ հաջորդ տարի ԱՄԷ-ն կկրկնապատկի հում նավթի արտահանման հնարավորությունները՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը։ Այդ մասին գրում է Bloomberg-ը։

Աբու Դաբիի ազգային նավթային ADNOC ընկերությունն արագացնում է նավթատար խողովակաշարի կառուցումը դեպի Ֆուջեյրա նավահանգիստ՝ Օմանի ծոցի ափին:

Bloomberg-ը ճշտում է, որ ընկերությունն արդեն շահագործում է նավթատար խողովակաշար, որով իր հանքավայրերից օրական 1.5 մլն բարել նավթ է տեղափոխվում դեպի արևելյան ափին գտնվող նավահանգիստ։ Այս խողովակաշարը երկրի համար դարձել է փրկօղակ հակամարտության ընթացքում։

Bloomberg-ի տվյալներով՝ ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան շարունակում են մնալ Պարսից ծոցի միակ խոշոր նավթարտադրողները, որոնք պատերազմի պայմաններում կարող են շուկա մատակարարել հում նավթի զգալի ծավալներ։ Երկու երկրների պետական նավթային ընկերությունները վերջին շաբաթներին կարողացել են ուղարկել բեռների մի մասը՝ շրջանցելով շրջափակումը։

Ինչպես գրում է լրատվական գործակալությունը, նոր խողովակաշարի շինարարության արագացումը կապված է նաև ԱՄԷ-ի՝ ՕՊԵԿ-ից դուրս գալու որոշման հետ։ Ազատվելով կարտելի կողմից սահմանված արդյունահանման սահմանափակումներից՝ Էմիրությունները հայտարարել են պատերազմի հետևանքով աճած պահանջարկի պայմաններում նավթի արտադրությունն ավելացնելու մտադրության մասին։ Ֆուջեյրայի միջոցով լրացուցիչ արտահանման հզորությունները երկրին ավելի մեծ հնարավորություններ կտան նույնիսկ այն դեպքում, երբ վերականգնվի նավագնացությունը Հորմուզի նեղուցով։

15/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.23
-0.55
Եվրո (EUR)
428.95
-2.78
Ռուբլի (RUR)
5.0312
+0.0111
Լարի (GEL)
137.5
-0.1
55442
+4
Արծաթ
1027.4
-0.5