Ֆինանսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 424.00+0.00 EUR SELL - 431.00+0.00
OIL:  BRENT - 109.95+0.44 WTI - 107.44+1.92
COMEX:  GOLD - 4552.50-0.07 SILVER - 76.57-0.76
COMEX:  PLATINUM - 1972.50-0.97
LME:  ALUMINIUM - 3652.50+0.00 COPPER - 14153.00+0.00
LME:  NICKEL - 19177.00+0.00 TIN - 56046.00+0.00
LME:  LEAD - 2009.00+0.00 ZINC - 3528.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.93+0.13 EUR/GBP - 1.1643+0.17
FOREX:  EUR/USD - 1.1643+0.17 GBP/USD - 1.3414+0.70
STOCKS RUS:  RTSI - 1161.78+2.39
STOCKS US: DOW JONES - 49686.12+0.32 NASDAQ - 26090.73-0.51
STOCKS US: S&P 500 - 7403.05-0.07
STOCKS JAPAN:  NIKKEI - 60815.95-0.97 TOPIX - 3826.51-0.97
STOCKS CHINA:  HANG SENG - 25675.18-1.11 SSEC - 4131.53-0.09
STOCKS EUR:  FTSE100 - 10323.75+1.26 CAC40 - 7987.49+0.44
STOCKS EUR:  DAX - 24307.92+1.49
18/05/2026  CBA:  USD - 368.04-0.19 GBP - 491.3-1.47
18/05/2026  CBA:  EURO - 427.96-0.99
18/05/2026  CBA:  GOLD - 53579-1863 SILVER - 931.71-95.69
Bloomberg․ ԵՄ-ն Ուկրաինային վարկ չի տրամադրի՝ առանց հարկի
19/05/2026 11:34
Կիսվել

Bloomberg․ ԵՄ-ն Ուկրաինային վարկ չի տրամադրի՝ առանց հարկի

ԵՄ-ն Ուկրաինային 90 մլրդ եվրոյի վարկի մի մասի տրամադրումը կապել է երկրում հարկային բարեփոխումների անցկացման հետ: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը։

«Ֆինանսական միջոցները ստանալու համար Կիևը ստիպված կլինի ընդունել օրենք, որը նախատեսում է ընդլայնել այն արտասահմանյան փոստային առաքումների բաժինը, որոնց նկատմամբ կգործի ավելացված արժեքի 20% հարկը։ Այդ վճարումները նախատեսված են հունիսին, սեպտեմբերին և տարվա վերջում», – նշել է պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին։

Հրապարակման համաձայն՝ տվյալ հարկային պահանջը կվերաբերի վարկի այն հատվածին, որը կազմում է 8.4 մլրդ եվրո։

Նյութում նաև նշվում է, որ այս պայմանը համապատասխանում է ԱՄՀ պահանջներից մեկին, որը սահմանվել է օգնության ծրագրի հերթական՝ 700 մլն դոլարի չափով տրանշի տրամադրման համար։ Եվրահանձնաժողովը, որպես ԵՄ գործադիր մարմին, Կիևին ֆինանսական օգնության տրամադրման որոշ պայմաններ համակարգում է Վաշինգտոնի պայմանների հետ։

Գործակալության տվյալներով՝ հարկային փոփոխությունը, սակայն, ողջունելի չէ ուկրաինացիների շրջանում։ Ընդդիմադիր պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը հայտնել է, որ տվյալ նախաձեռնությունն ընդունելու համար բավարար աջակցություն չկա։ Բացի այդ, ընդգծվում է, որ Ուկրաինան մեծապես կախված է արտասահմանյան օգնությունից։

ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսին ներկայացված զեկույցի համաձայն, որը մայիսի 18-ին հրապարակվել է Պենտագոնի կայքում, Ուկրաինան 2026 թվականին չի կարողանա ապահովել բյուջեի ֆինանսավորումն՝ առանց արտաքին աջակցության։ ԱՄՆ Պետդեպարտամենտում հաշվարկել են, որ 2026 թվականին Կիևը կկարողանա ինքնուրույն ծածկել բյուջետային ծախսերի միայն մի մասը՝ անհրաժեշտ 114 մլրդ դոլարից մոտ 67 միլիարդը, իսկ սպասվող դեֆիցիտը կկազմի 47 մլրդ դոլար։

18/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.04
-0.19
Եվրո (EUR)
427.96
-0.99
Ռուբլի (RUR)
5.0736
+0.0424
Լարի (GEL)
137.59
+0.09
53579
-1863
Արծաթ
931.71
-95.69