Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 91.19+3.28 WTI - 86.69+3.90
COMEX:  GOLD - 4431.10-1.05 SILVER - 66.37-0.94
COMEX:  PLATINUM - 1807.30-1.43
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.78-0.14 EUR/GBP - 1.1606+0.19
FOREX:  EUR/USD - 1.1606+0.19 GBP/USD - 1.3541+0.07
STOCKS RUS:  RTSI - 794.63+2.10
STOCKS US: DOW JONES - 53185.90-0.70 NASDAQ - 26370.89-0.12
STOCKS US: S&P 500 - 7686.14-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 66311.93-0.14 TOPIX - 4156.29+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 25566.99-0.07 SSEC - 3986.30+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.00 CAC40 - 8334.50-0.79
STOCKS EUR:  DAX - 26258.11-1.17
31/08/2026  CBA:  USD - 364.47+0.15 GBP - 493.49-1.62
31/08/2026  CBA:  EURO - 422.71-1.65
31/08/2026  CBA:  GOLD - 53466-51 SILVER - 823.31+21.31
2026թ. հունվար-մարտին ինտերնետ հասանելիության ոլորտի հասույթն աճել է 7․5%-ով
19/05/2026 20:18
Կիսվել

2026թ. հունվար-մարտին ինտերնետ հասանելիության ոլորտի հասույթն աճել է 7․5%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 42,226.6 մլն դրամ։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 4%-ով։

Մասնավորապես, ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում գրանցվել է աճ 1․7%-ով և հասույթը կազմել է 403.7 մլն դրամ։ Հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում հասույթը նվազել է 4․3%-ով և կազմել 2,182.4 մլն դրամ։ Հեռահաղորդակցության ոլորտում գրանցվել է աճ 4․5%-ով, իսկ հասույթը կազմել է 39,640.5 մլն դրամ։

Մալուխային հեռուստատեսային համակարգերի սպասարկման և շահագործման ոլորտում արձանագրվել է 18․1% անկում, իսկ հասույթը կազմել է 1,672.3 մլն դրամ։

Բջջային կապի ոլորտում հասույթը կազմել է 10,120.0 մլն դրամ՝ աճ 2․3%-ով։

Ինտերնետ հասանելիության ոլորտում արձանագրվել է 7․5% աճ և հասույթը կազմել է 21,793.7 մլն դրամ։

Արբանյակային հասանելիության (բացառությամբ ինտերնետի) ծառայություններից ստացվել է 1.6 մլն դրամ հասույթ և գրանցվել է անկում 0․6%-ով:

Այլ ծառայություններից ստացվել է 4,905.8 մլն դրամ հասույթ և գրանցվել է աճ՝ 10․6%-ով։

31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
53466
-51
Արծաթ
823.31
+21.31