Բիզնես

USD BUY - 366.00-0.50 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 424.00+0.00 EUR SELL - 429.00-2.00
OIL:  BRENT - 110.37+0.38 WTI - 103.43-3.73
COMEX:  GOLD - 4480.00-1.59 SILVER - 74.83-2.27
COMEX:  PLATINUM - 1923.20-2.50
LME:  ALUMINIUM - 3602.50-1.37 COPPER - 13411.00-5.24
LME:  NICKEL - 18806.00-1.93 TIN - 51613.00-7.91
LME:  LEAD - 1963.50-2.26 ZINC - 3513.00-0.44
FOREX:  USD/JPY - 158.84-0.06 EUR/GBP - 1.1602-0.35
FOREX:  EUR/USD - 1.1602-0.35 GBP/USD - 1.3399-0.11
STOCKS RUS:  RTSI - 1176.92+1.30
STOCKS US: DOW JONES - 49363.88-0.65 NASDAQ - 25870.71-0.84
STOCKS US: S&P 500 - 7353.61-0.67
STOCKS JAPAN:  NIKKEI - 59804.41-1.23 TOPIX - 3791.65-1.53
STOCKS CHINA:  HANG SENG - 25651.12-0.57 SSEC - 4162.18-0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10330.55+0.07 CAC40 - 7981.76-0.07
STOCKS EUR:  DAX - 24400.65+0.38
20/05/2026  CBA:  USD - 367.87-0.34 GBP - 492.8-0.79
20/05/2026  CBA:  EURO - 426.69-1.21
20/05/2026  CBA:  GOLD - 53184-862 SILVER - 899.35+2.84
Spotify-ը ներդրել է փոդքասթների վերիֆիկացիայի նոր միջոցներ՝ ԱԲ-ի անբարեխիղճ օգտագործման դեմ պայքարի համար
20/05/2026 18:15
Կիսվել

Spotify-ը ներդրել է փոդքասթների վերիֆիկացիայի նոր միջոցներ՝ ԱԲ-ի անբարեխիղճ օգտագործման դեմ պայքարի համար

Spotify սթրիմինգային ծառայությունը փոդքասթների համար գործարկել է վերիֆիկացիոն նշաններ՝ խստացնելով պայքարը արհեստական բանականության անբարեխիղճ օգտագործման դեմ։

Ավելի վաղ հարթակը ներդրել էր Verified by Spotify գործառույթը երաժշտական կատարողների համար, իսկ այժմ նման նշանը հասանելի կլինի նաև փոդքասթների համար։ Կանաչ նշումը կցուցադրվի փոդքասթների էջերում և որոնման արդյունքներում։ Այդ նշանը ծառայում է որպես իսկության հաստատում՝ ցույց տալով ստեղծողի, հրատարակչի և բրենդի պաշտոնական ներկայությունը, որպեսզի լսողները կարողանան տարբերել իրական բովանդակությունը կեղծից։

Spotify-ի օգտատերերը նոր նշանն արդեն կարող են տեսնել որոշ փոդքասթների մոտ։ Վերիֆիկացման համակարգի աստիճանական ներդրումը կիրականացվի առաջիկա ամիսների ընթացքում։

IDram

Verified by Spotify ստանալու իրավունքը կախված է շոուի նկատմամբ լսարանի կայուն ներգրավվածությունից, հարթակի կանոններին և քաղաքականությանը համապատասխանությունից, ինչպես նաև իրական լսումների առկայությունը հաստատող վիճակագրությունից։ Ընկերությունը նշել է, որ կշարունակի կատարելագործել իր մոտեցումը:

Վերիֆիկացիայի ներդրումը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ ուժեղացել է ԱԲ-ի կիրառման միտումը՝ բովանդակություն ստեղծելու կամ այն կառավարելու համար։ Spotify-ը ընդունում է, որ նեյրոցանցերը կարող են բարձրացնել ստեղծագործականությունը և բարելավել բովանդակության որոնումը, սակայն միևնույն ժամանակ այդ տեխնոլոգիան կարող է օգտագործվել ոչ նպատակային՝ բովանդակության հեղինակներին նմանակելու կամ լսարանին մոլորեցնելու համար։

Սթրիմինգային ծառայությունը նշում է, որ ուրիշի ձայնի և արտաքինի չարտոնված օգտագործումն արդեն հակասում է Spotify-ի քաղաքականությանը։ Եթե հարթակը հայտնաբերի հեղինակի ձայնի կամ արտաքինի օգտագործում առանց նրա համաձայնության, ապա նման բովանդակությունը կհեռացվի՝ անկախ նրանից՝ կիրառվել է ԱԲ, թե այլ տեխնոլոգիաներ։ Spotify-ը նաև նշել է, որ առկա են խախտումների մասին հաղորդելու գործիքներ։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

20/05/2026
դրամ
Դոլար (USD)
367.87
-0.34
Եվրո (EUR)
426.69
-1.21
Ռուբլի (RUR)
5.1458
-0.0083
Լարի (GEL)
137.57
-0.13
53184
-862
Արծաթ
899.35
+2.84