Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԵՄ-ի վրա ճնշումն աճում է ռուսական նավթի արգելքի հետաձգման պատճառով
21/05/2026 15:37
Կիսվել

ԵՄ-ի վրա ճնշումն աճում է ռուսական նավթի արգելքի հետաձգման պատճառով

Եվրահանձնաժողովը (ԵՀ) հայտնվել է լուրջ ճնշման տակ այն բանից հետո, երբ ռուսական նավթի արգելքը կրկին հետաձգվեց։ Այդ մասին Euractiv-ին հայտնել է Ֆինլանդիան ներկայացնող Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Վիլե Նիինիստյոն։

Եվրամիությունը հետաձգել է ռուսական նավթի ծովային փոխադրումների ամբողջական արգելքի ուժի մեջ մտնելը․ այն հանդիսանում է ապրիլին համաձայնեցված պատժամիջոցների 20-րդ փաթեթի առանցքային միջոցներից մեկը։ Բրյուսելը որոշումը հետաձգել է մինչև այն պահը, երբ համաձայնության կհասնի «Մեծ յոթնյակի» (G7) երկրների հետ։ Քաղաքական գործչի խոսքով՝ նման անվճռականությունը միայն օգնում է Ռուսաստանին։

«Ռուսական նավթի ներմուծման խոստացված իրավական արգելքն այժմ առավել կարևոր է, քանի որ գլոբալ պատժամիջոցները թուլանում են», — հայտարարել է Նիինիստեն։

Լիտվայի էներգետիկայի նախարար Ժիգիմանտաս Վայչյունասը հույս է հայտնել, որ ռուսական հումքի գնման արգելքը կընդունվի արդեն այս տարվա ընթացքում։ Եվրահանձնաժողովում պարզաբանել են, որ միջոցի ընդունումը հետաձգվում է, քանի որ անհրաժեշտ է շտապ լուծել Օրմուզի նեղուցի շրջափակմամբ պայմանավորված էներգետիկ ճգնաժամի խնդիրները։

Մայիսի 19-ին Միացյալ Թագավորությունը անժամկետ թույլատրել է երրորդ երկրներում ռուսական հումքից արտադրված դիզելային վառելիքի և ավիացիոն կերոսինի ներմուծումը։ Լիցենզիան ուժի մեջ կմտնի 2026 թվականի մայիսի 20-ից, և երկրի ներքին գործերի նախարարը պարբերաբար կվերանայի այն։

Ապրիլի 18-ին նմանատիպ որոշում էին ընդունել նաև Միացյալ Նահանգներում։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ վերականգնում է Ռուսաստանից հում նավթի և դրա վերամշակված արտադրանքի վաճառքի, մատակարարման և բեռնաթափման լիցենզիան։ Ամերիկյան կողմը թույլատրել է գործարքներ իրականացնել այն ռուսական հումքի հետ, որը տանկերների վրա բեռնվել էր մինչև ապրիլի 17-ը։ Նոր փաստաթուղթը գործելու է մինչև մայիսի 16-ը։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52