Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«Նոր գործընկեր» վարկի նկատմամբ պահանջարկը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում շարունակում է աճել
22/04/2026 14:00
Կիսվել

«Նոր գործընկեր» վարկի նկատմամբ պահանջարկը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում շարունակում է աճել

ՎՏԲ-Հայաստան Բանկն արձանագրում է փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտի նկատմամբ պահանջարկի կայուն աճ։ Վարկատեսակն ունի ձևակերպման պարզեցված ընթացակարգ՝ առանց գրավի ապահովման և լրացուցիչ ֆինանսական վերլուծության։ 2025թ. արդյունքներով` դրա մասնաբաժինը տվյալ սեգմենտի ընդհանուր վարկավորման ծավալում հասել է 24%-ի, ինչը վկայում է ձեռնարկատերերի բարձր հետաքրքրության մասին։

«Նոր գործընկեր» վարկային պրոդուկտը հատկապես նպատակահարմար է այն ընկերությունների համար, որոնք արդեն ունեն գործող վարկեր այլ բանկերում․ ֆինանսավորումը տրամադրվում է դրական վարկային պատմության հիման վրա։ Առանց գրավի և լրացուցիչ ֆինանսական վերլուծության՝ ձևակերպման պարզեցված ընթացակարգը հնարավորություն է տալիս ձեռնարկատերերին կարճ ժամանակում ստանալ անհրաժեշտ միջոցներ և արդյունավետ կերպով լուծել բիզնես խնդիրները։

Վարկային միջոցները կարող են ուղղվել ընթացիկ գործունեությանը, գործող պարտավորությունների մարմանը և այլ բիզնես նպատակների, ինչն այն դարձնում է փոքր ձեռնարկատիրության համար ունիվերսալ ֆինանսական գործիք։

«2025թ. արդյունքներով՝ այս պրոդուկտի պորտֆելը ցուցաբերում է դրական դինամիկա՝ նախորդ տարվա համեմատ աճելով 18%-ով։ Նման աճ է գրանցվել նաև հաճախորդների թվի մասով, ինչը վկայում է հաճախորդների բազայի ընդլայնման և շուկայում պրոդուկտի դիրքերի ամրապնդման մասին։ Պրոդուկտի մասնաբաժինը փոքր բիզնեսի վարկավորման ընդհանուր ծավալում հասել է 24%-ի, ինչը հաստատում է դրա բարձր պահանջարկը ձեռնարկատերերի շրջանում։ Միևնույն ժամանակ, վարկի միջին գումարը պահպանվում է կայուն մակարդակում՝ արտացոլելով դրա արդյունավետությունը փոքր բիզնեսի առօրյա խնդիրների լուծման գործում»,- մեկնաբանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալ Եվգենի Մոտովիլովը։

Վարկը մեծ պահանջարկ ունի մանրածախ առևտրի, արտադրության և ծառայությունների ոլորտներում գործող ընկերությունների շրջանում։ Դա պայմանավորված է բիզնեսի կողմից շրջանառու միջոցների համալրման, ապրանքների ձեռքբերման և կայուն գործունեության ապահովման համար արագ ֆինանսավորման անհրաժեշտությամբ։

«Նոր գործընկեր» վարկի առավելագույն գումարը կազմում է մինչև 5 մլն ՀՀ դրամ։ Վարկը տրամադրվում է առանց գրավի՝ մինչև 48 ամիս ժամկետով՝ տարեկան 18% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 19.56%)։

Վարկի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում կամ Բանկի ցանկացած մասնաճյուղում։

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52