Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
Համաշխարհային առևտուրը հունվար-մարտին աճել է 3.5%-ով
25/05/2026 11:22
Կիսվել

Համաշխարհային առևտուրը հունվար-մարտին աճել է 3.5%-ով

2026 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային առևտրի ծավալներն աճել են 3.5%-ով՝ նախորդ եռամսյակի համեմատ՝ չնայած Մերձավոր Արևելքում ընթացող ռազմական գործողություններին և Հորմուզի նեղուցի փակմանը։ Այս մասին նշվում է Նիդեռլանդների էկոնոմիկայի և կլիմայական քաղաքականության նախարարության Տնտեսական վերլուծությունների բյուրոյի հետազոտությունում։

Զեկույցում ասվում է, որ համաշխարհային առևտրի աճը մեծապես ապահովել է արհեստական բանականության ոլորտը։ Հաշվարկային հզորությունների և այլ ենթակառուցվածքների մեջ ներդրումների կտրուկ աճը հանգեցրել է սերվերների և կիսահաղորդչային արտադրանքի միջազգային մատակարարումների աճին, որոնք հիմնականում արտադրվում են Ասիայում։

Բյուրոյի տվյալներով՝ Ճապոնիայի արտահանումը հունվար-մարտ ամիսներին եռամսյակային կտրվածքով աճել է 3%-ով, իսկ Չինաստանինը՝ 11.3%-ով։ Միևնույն ժամանակ ԱՄՆ ներմուծումը նույն ժամանակահատվածում ավելացել է 6.3%-ով։

ՄԱԿ-ը կանխատեսում է, որ համաշխարհային առևտուրն ընթացիկ տարում կաճի 1.5-2.5%-ով՝ 2025 թվականի 4.7% աճից հետո։ Առևտրի համաշխարհային կազմակերպության գնահատմամբ՝ աճը կարող է հասնել մինչև 3%-ի, եթե արհեստական բանականության ոլորտում բումը լինի սպասվածից ավելի ուժեղ։

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58