Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.50
EUR BUY - 393.00+1.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 90.11+1.40 WTI - 80.72+1.24
COMEX:  GOLD - 3559.90-2.45 SILVER - 40.76-5.54
COMEX:  PLATINUM - 1252.80-3.21
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.25+0.18 EUR/GBP - 1.0949+0.34
FOREX:  EUR/USD - 1.0949+0.34 GBP/USD - 1.3095+0.41
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58644.63+3.91 TOPIX - 3764.88+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 22219.65-0.73 SSEC - 3548.37+0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
24/11/2026  CBA:  USD - 360.47+0.12 GBP - 471.1-1.14
24/11/2026  CBA:  EURO - 394.39-0.7
24/11/2026  CBA:  GOLD - 42505+1147 SILVER - 492.72+1.9
Արհեստական բանականությունը կարող է բարձրացնել արտադրողականությունը կանխատեսումներից 10 անգամ ավելի
25/05/2026 14:07
Կիսվել

Արհեստական բանականությունը կարող է բարձրացնել արտադրողականությունը կանխատեսումներից 10 անգամ ավելի

Արհեստական բանականությունը կարող է առաջիկա տասնամյակում համաշխարհային տնտեսական աճն ավելացնել տարեկան մոտ 1%-ով՝ ներկայիս մոտ 3.5%-ից հասցնելով 4.5%-ի, քանի որ տեխնոլոգիան խթանում է արտադրողականության աճը տարբեր ոլորտներում։ Այս եզրակացությունը ներկայացված է Bank of America-ի վերլուծական զեկույցում։

Զեկույցում նշվում է, որ արհեստական բանականությունն արդեն ապահովում է արտադրողականության զգալի աճ առանձին առաջադրանքների մակարդակում․ ծրագրային ապահովման մշակման ոլորտում արտադրողականությունն աճել է 55%-ով, իսկ տեքստերի ստեղծման հետ կապված առաջադրանքներում՝ մոտ 40%-ով։

Չնայած ԱԲ-ի հաջողություններին՝ դրա ազդեցությունը ընդհանուր տնտեսական արտադրողականության վրա դեռևս սահմանափակ է․ ամբողջ տնտեսության մասշտաբով արտադրողականությունն աճում է տարեկան ընդամենը մոտ 0.1%-ով՝ դանդաղ ներդրման, աշխատուժի վերապատրաստման անհրաժեշտության և կազմակերպչական սահմանափակումների պատճառով։

ԱԲ-ի կիրառումը շարունակում է ընդլայնվել գլոբալ մակարդակով․ 2025 թվականին այն օգտագործում է տարբեր ոլորտների ընկերությունների 64%-ը։ Ներդրման մակարդակով առաջատարն է Հյուսիսային Ամերիկան, որտեղ ընկերությունների 70%-ը ակտիվորեն կիրառում է ԱԲ, մինչդեռ Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում այդ ցուցանիշը կազմում է 65%, իսկ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 63%։

Զեկույցում նշվում է, որ առանձին ընկերությունների մակարդակում արտադրողականության բարձր աճի և մակրոտնտեսական ավելի թույլ ցուցանիշների միջև առկա ներկայիս տարբերությունը պայմանավորված է մի շարք դժվարություններով՝ գործող աշխատանքային գործընթացների մեջ ինտեգրմամբ, որակյալ կադրերի պակասով, կարգավորող խոչընդոտներով և ենթակառուցվածքային սահմանափակումներով։

Այս գործոնները դանդաղեցնում են ԱԲ-ի շնորհիվ ձեռք բերված արդյունավետության վերափոխումն ավելի լայն տնտեսական արդյունքի։

IDram

Ժամանակի ընթացքում ԱԲ-ն կարող է ունենալ ավելի նշանակալի ազդեցություն, քան նախորդ տեխնոլոգիական առաջընթացները, քանի որ այն հնարավոր է կիրառել տնտեսական գործունեության շատ ավելի լայն շրջանակում։ Մոդելների կատարելագործման և ծախսերի նվազման պայմաններում արտադրողականության աճը կարող է տասն անգամ գերազանցել ներկայիս գնահատականները։

Զեկույցում նաև ընդգծվում է ԱԲ-ի ներուժը՝ նորարարությունների գործընթացի արտադրողականությունը բարձրացնելու հարցում՝ գաղափարների գեներացման և հետազոտությունների արագացման միջոցով։

Արհեստական բանականությունը կարող է տնտեսություններին դուրս բերել արտադրողականության միանվագ աճի սահմաններից և ապահովել կայուն երկարաժամկետ աճ։

Ակնկալվում է, որ ԱԲ-ի ներդրման ավելի բարձր ներուժ ունեցող երկրները՝ առաջին հերթին ԱՄՆ-ն ու Չինաստանը, այս առավելությունները կստանան ավելի շուտ, քան Եվրոպան և զարգացող շատ շուկաներ։

Ներդրման տեմպերի, կարգավորող մոտեցումների և կազմակերպչական պատրաստվածության տարբերությունները կարող են տարածաշրջանների միջև ձևավորել արտադրողականության կայուն տարբերություններ։

Զեկույցում նաև նշվում է, որ ԱԲ-ի ավելի արագ ներդրումը կարող է նպաստել առաջատար տնտեսություններում չեզոք տոկոսադրույքների աճին, քանի որ ավելի բարձր արտադրողականությունը խթանում է ներդրումային պահանջարկը։

Այն երկրները, որոնք հետ են մնում ԱԲ-ի ներդրման տեմպերով, հավանաբար կբախվեն երկարաժամկետ տոկոսադրույքների աննշան աճի կամ ընդհանրապես չեն զգա այն։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

24/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.47
+0.12
Եվրո (EUR)
394.39
-0.7
Ռուբլի (RUR)
4.399
+0.0065
Լարի (GEL)
139.02
-0.08
42505
+1147
Արծաթ
492.72
+1.9