Բիզնես

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 368.50+1.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 76.11+5.07 WTI - 72.29+4.87
COMEX:  GOLD - 4145.30+0.39 SILVER - 60.93-1.60
COMEX:  PLATINUM - 1646.30+1.06
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 162.3+0.27 EUR/GBP - 1.1413-0.22
FOREX:  EUR/USD - 1.1413-0.22 GBP/USD - 1.3354-0.28
STOCKS RUS:  RTSI - 906.42+2.25
STOCKS US: DOW JONES - 52925.15-0.25 NASDAQ - 25818.69-1.16
STOCKS US: S&P 500 - 7503.85-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 66819.05-2.11 TOPIX - 4006.43-1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 24199.46+2.99 SSEC - 3970.88-0.49
STOCKS EUR:  FTSE100 - 10665.88+0.13 CAC40 - 8436.24-0.51
STOCKS EUR:  DAX - 25465.25-1.37
08/07/2026  CBA:  USD - 367.29-0.18 GBP - 490.11-1.75
08/07/2026  CBA:  EURO - 419-1.13
08/07/2026  CBA:  GOLD - 49074+151 SILVER - 716.08-17.24
Porsche-ը դադարեցրել է 6 միլիարդ եվրո արժեցած սպորտքարի արտադրությունը
26/05/2026 18:20
Կիսվել

Porsche-ը դադարեցրել է 6 միլիարդ եվրո արժեցած սպորտքարի արտադրությունը

Porsche-ը պաշտոնապես հայտարարել է էլեկտրական Porsche Taycan սուպերքարի արտադրության ժամանակավոր դադարեցման մասին։ Գերմանական ավտոգործարանը, որը հատուկ կառուցվել էր այս մոդելի համար, դրա հավաքումը կվերսկսի միայն հունիսի 8-ին։ Միաժամանակ Porsche-ի պաշտոնական դիլերները վստահ են, որ ընկերությունը մոտ ապագայում կրկին ստիպված կլինի դադարեցնել արտադրությունը։

Պատճառը թույլ պահանջարկն է։ Այն սկսել էր նվազել դեռևս 2023 թվականից։ Նույնիսկ չինական շուկան նախընտրում է այլ ավտոմեքենաներ։ Այդ պատճառով զարմանալի չէ, որ Taycan-ի վաճառքները առաջին եռամսյակում նվազել են 25%-ով։ Դրա հետևանքով Porsche-ը ստիպված է եղել կենտրոնանալ ավելի շահութաբեր ավտոմեքենաների վրա, որոնք համալրված են ինչպես ներքին այրման շարժիչներով, այնպես էլ հիբրիդային համակարգերով։

Ռեգո Ինշուրանս

Նշենք, որ Taycan-ը սկզբում դիտարկվում էր որպես հաջողված նախագիծ։ Առաջին երեք տարիների ընթացքում Porsche-ը վաճառել է ավելի քան 100 հազար սուպերքար։ Սակայն այժմ համաշխարհային շուկան նախընտրում է ավելի գործնական սպորտային ավտոմեքենաներ, այլ ոչ թե էլեկտրամոբիլներ։ Porsche-ի խնդիրն այն է նաև, որ Taycan-ի մշակման վրա ընկերությունը ընդհանուր առմամբ ծախսել է մոտ 6 միլիարդ եվրո, որից մոտ 1 միլիարդ եվրոն ուղղվել է ավտոգործարանի կառուցմանը։

Ավելին, այս սուպերքարի ապագան առայժմ հարցականի տակ է։ Դիլերական ցանցը ծանրաբեռնված է Taycan-ներով, և առայժմ չկան նախադրյալներ, որ իրավիճակը կփոխվի։ Սուպերքարի նկատմամբ ցածր պահանջարկը Porsche-ի համար ստեղծում է լրացուցիչ դժվարություններ։ Մասնավորապես, ընկերությունը վաղուց աշխատում է էլեկտրական Porsche Cayenne-ի վրա, որը պետք է որոշեր գերմանական բրենդի ապագան էլեկտրամոբիլների հատվածում։ Սակայն այժմ Porsche-ը, հավանաբար, ստիպված կլինի վերանայել նույնիսկ այս քրոսովերի հետ կապված ծրագրերը։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

08/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.29
-0.18
Եվրո (EUR)
419
-1.13
Ռուբլի (RUR)
4.7987
-0.0149
Լարի (GEL)
139.46
+0.13
49074
+151
Արծաթ
716.08
-17.24