G20 – 1 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՃԳՆԱԺԱՄԻՆ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը (Gordon Brown) հայտարարել է, որ G20 համաժողովի մասնակից երկրները համաձայնության են եկել միջազգային ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար տրամադրել 1 տրիլիոն դոլար: Ճգնաժամից առավել տուժած երկրներին օգնություն ցույց տալու նպատակով նախատեսվում է 750 մլրդ դոլար տրամադրել Արժույթի Միջազգային Հիմնադրամին, ևս 250 մլրդ դոլար էլ նախատեսվում է ուղղել միջազգային առևտրի աշխուժացմանը: G20 համաժողովի մասնակից երկրները մտադրություն են հայտնել նաև առավել աղքատ երկրներին ֆինանսավորելու նպատակով տրամադրել 50 մլրդ դոլար:
Մինչև 2010թ. վերջը G20 համաժողովի մասնակից երկրները նախատեսում են 5 տրիլիոն դոլար ուղղել տնտեսության ֆինանսավորմանը և նոր աշխատատեղների բացմանը: Այս միջոցները հնարավորություն կտան ընդլայնել արդյունաբերական արտադրությունը մոտ 4%-ով: