Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունն աճել է 21 միլիարդ դոլարով
02/06/2026 15:30
Կիսվել

Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունն աճել է 21 միլիարդ դոլարով

Տարեսկզբից ռուս միլիարդատերերի համախառն կարողությունն աճել է 21.857 միլիարդ դոլարով։ Այդ են վկայում Bloomberg Billionaires Index (BBI) վարկանիշի հաշվարկները։

Ինդեքսի մեթոդաբանությունը հիմնված է գործարարներին պատկանող բաժնետոմսերի փաթեթների արժեքի գնահատման վրա։ Մի շարք ընկերությունների դեպքում կիրառվում են նաև մուլտիպլիկատորներ՝ շուկայական կապիտալիզացիայի և EBITDA-ի, ինչպես նաև բաժնետոմսի գնի և շահույթի հարաբերակցությունների տեսքով։

BBI-ի գլոբալ ցուցակում, որը ներառում է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց, ներկայում ընդգրկված է Ռուսաստանի 20 քաղաքացի։ Հունիսի 1-ի դրությամբ՝ նրանց ընդհանուր կարողությունը հասել է 320.8 միլիարդ դոլարի։

Վարկանիշի առաջատարը շարունակում է մնալ ամերիկացի ձեռնարկատեր, Tesla և SpaceX ընկերությունների սեփականատեր Իլոն Մասկը։ Տարվա սկզբից նրա կարողությունն աճել է 116 միլիարդ դոլարով և այժմ կազմում է 735 միլիարդ դոլար։

Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը՝ Googleի հիմնադիրները։ Փեյջի կարողությունն աճել է 52.9 միլիարդ դոլարով՝ հասնելով 322 միլիարդի, իսկ Բրինի կարողությունը՝ 49 միլիարդ դոլարով՝ հասնելով 299 միլիարդի։

Չորրորդ տեղում է Ջեֆ Բեզոսը՝ Amazonի հիմնադիրը։ Նրա ակտիվների արժեքն աճել է 36 միլիարդ դոլարով և հասել 289 միլիարդ դոլարի։

Առաջին հնգյակը եզրափակում է Լարի Էլիսոնը՝ Oracle-ի համահիմնադիրը։ Տարեսկզբից նրա կարողությունն ավելացել է 33.,7 միլիարդ դոլարով և կազմել 281 միլիարդ դոլար։

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41