Ամփոփվել է «Արցախցի կանանց հզորացում․ կայուն կենսամիջոցների ձևավորում ձեռներեցության միջոցով» ծրագիրը
2026 թվականի մայիսի 31-ին տեղի ունեցավ «Արցախցի կանանց հզորացում․ կայուն կենսամիջոցների ձևավորում ձեռներեցության միջոցով» ծրագրի ամփոփիչ միջոցառումը։ Ծրագիրն իրականացվել է «Այ Սի Սի Համաշխարհային կազմակերպություն» ՀԿ-ի և Մասնավոր ձեռնարկատիրության միջազգային կենտրոնի (CIPE) աջակցությամբ՝ «Իննոբիզ» հասարակական կազմակերպության գործընկերությամբ։
Ծրագրի շրջանակում երեք ամիսների ընթացքում 33 արցախահայ կանայք մասնակցել են առցանց դասընթացների և անհատական մենթորական հանդիպումների։ Մասնակիցները ձեռք են բերել գիտելիքներ և գործնական հմտություններ՝ սեփական բիզնես գաղափարների մշակման, նախագծերի կառուցման և արդեն գործող ձեռնարկատիրական գործունեության զարգացման ուղղությամբ Հայաստանում։

Ծրագրի ընթացքում անցկացվել են նաև փիչինգի դասընթացներ, որի շրջանակներում մասնակիցները ծանոթացել են հաջողված նախագծերի օրինակների, ինչպես նաև արդյունավետ ներկայացման և գաղափարների պաշտպանության մեթոդների հետ։
Ամփոփիչ միջոցառման ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց ձեռնարկատիրական գաղափարները հինգ անդամից բաղկացած ժյուրիին և հրավիրյալ հյուրերին։ Արդյունքում ընտրվել են հինգ լավագույն նախագծերը, որոնք կստանան 1150 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական աջակցություն՝ իրենց գաղափարների իրականացման համար։

Մրցանակակիր նախագծերը ներկայացնում են տարբեր ոլորտներ՝ ներառյալ անասնապահություն, կոսմետոլոգիան, լուսանկարչությունը և գյուղատնտեսություն։
Ծրագիրը նպատակ ուներ աջակցել արցախահայ կանանց տնտեսական հզորացմանը, ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանը և կայուն կենսամիջոցների ձևավորմանը։

