Բիզնես

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00+0.50
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 431.00-1.00
OIL:  BRENT - 96.84-0.06 WTI - 95.12+0.43
COMEX:  GOLD - 4447.40-0.93 SILVER - 73.11-2.92
COMEX:  PLATINUM - 1879.40-2.95
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.94+0.05 EUR/GBP - 1.1603-0.21
FOREX:  EUR/USD - 1.1603-0.21 GBP/USD - 1.3417-0.33
STOCKS RUS:  RTSI - 1117.32-1.79
STOCKS US: DOW JONES - 50687.07-1.21 NASDAQ - 26853.98-0.89
STOCKS US: S&P 500 - 7553.68-0.74
STOCKS JAPAN:  NIKKEI - 68402.13+2.50 TOPIX - 3996.20+1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25633.21-1.56 SSEC - 4083.97+0.22
STOCKS EUR:  FTSE100 - 10332.30-0.40 CAC40 - 8150.42-0.71
STOCKS EUR:  DAX - 24795.94-1.31
03/06/2026  CBA:  USD - 368.52-0.01 GBP - 495.66-0.71
03/06/2026  CBA:  EURO - 428.04-1.08
03/06/2026  CBA:  GOLD - 53362+644 SILVER - 903.54+7.14
Ինչ է BMW-ն պատրաստում iX3 քրոսովերի և i4 սեդանի համար
04/06/2026 10:56
Կիսվել

Ինչ է BMW-ն պատրաստում iX3 քրոսովերի և i4 սեդանի համար

BMW-ն պատրաստվում է թարմացնել իր մի շարք մոդելներ։ Սակայն այս ամառ հիմնական ուշադրությունը կկենտրոնացվի iX3 և i4 էլեկտրամեքենաների վրա։

BMW-ն i4 սեդանի համար պատրաստել է Black Package փաթեթը, որը հասանելի կդառնա ամառվանից։ Այն ներառում է արտաքինի նոր սև դեկորատիվ տարրեր, ինչպես նաև սրահում կիրառված ածխաթելային (կարբոնե) ներդիրներ։

Սակայն ավելի էական փոփոխություններ են սպասվում iX3 էլեկտրական քրոսովերին։ Առաջին հերթին, ամռանն այն կստանա արհեստական բանականությամբ աշխատող նոր գործառույթ, որը ներկայացվել էր դեռ անցյալ տարի։ BMW-ի ներկայացուցիչների խոսքով՝ iX3-ի էլեկտրոնային համակարգը կկարողանա բնական կերպով ճանաչել մարդու խոսքը՝ ապահովելով վարորդի և ավտոմեքենայի միջև առավել ազատ ու բնական հաղորդակցություն։

Ռեգո Ինշուրանս

Միաժամանակ բավարական ավտոարտադրողը կներկայացնի նոր համալրում, որը կդառնա քրոսովերի բազային տարբերակը։ Այն կներառի 320 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչ, որի շնորհիվ մեքենան 0-100 կմ/ժ արագության կհասնի 5.9 վայրկյանում, ինչպես նաև 82.6 կՎտ/ժ տարողությամբ մարտկոց։ Այս տարբերակով iX3-ը մեկ լիցքավորմամբ կկարողանա անցնել մոտ 637 կիլոմետր։

Բացի այդ, գնորդներին կառաջարկվեն ներկման մի քանի նոր տարբերակներ և 21-դյույմանոց անվահեծեր, որոնք բարելավում են աերոդինամիկան։

Ավելին, ամռան կեսերից BMW-ն կսկսի իր ավտոմեքենաներում ներդնել նոր անձնական օգնական, որը նախատեսված է առօրյա խնդիրների կատարումը հեշտացնելու համար։ Մասնավորապես, սեփականատերերը կկարողանան հարմարեցնել մեքենայի էլեկտրոնային համակարգերը իրենց անհատական օգտագործման սցենարներին։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

03/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.52
-0.01
Եվրո (EUR)
428.04
-1.08
Ռուբլի (RUR)
4.9908
-0.0721
Լարի (GEL)
138.32
-0.05
53362
+644
Արծաթ
903.54
+7.14