Աշխարհում չիպերի վաճառքն ապրիլին գրեթե կրկնապատկվել է
Ապրիլին կիսահաղորդչային չիպերի համաշխարհային վաճառքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է գրեթե կրկնակի՝ 93.9%-ով՝ հասնելով 110.5 միլիարդ դոլարի։ Այդ մասին նշվում է SIA-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
Մարտ ամսվա համեմատ՝ վաճառքներն աճել են 11%-ով։
«Ապրիլին կիսահաղորդիչների համաշխարհային վաճառքն ամսական կտրվածքով աճել է արդեն տասնչորսերորդ ամիսն անընդմեջ», – հայտարարել է SIA-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Նոյֆերը։
Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ համաշխարհային կիսահաղորդչային արդյունաբերության վաճառքների ծավալը 2026 թվականին կհասնի 1.5 տրիլիոն դոլարի։
«Այս շեմը կհաղթահարվի ավելի արագ, քան նախկինում էր կանխատեսվում՝ շնորհիվ արհեստական բանականության ենթակառուցվածքների և գրաֆիկական արագացուցիչների վրա հիմնված հաշվարկային հարթակների նկատմամբ աճող պահանջարկի», – ընդգծել է նա։
Տարեկան կտրվածքով վաճառքներն աճել են.
Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում՝ 115.8%-ով,
Եվրոպայում՝ 54.7%-ով,
Չինաստանում՝ 78.6%-ով,
Ասիա-խաղաղօվկիանոսյան և այլ տարածաշրջաններում՝ 114.9%-ով,
Ճապոնիայում՝ 15.6%-ով։
Մարտի համեմատ վաճառքների աճը կազմել է.
Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում՝ 16.7%,
Եվրոպայում՝ 6.7%,
Չինաստանում՝ 8%,
Ճապոնիայում՝ 6.4%,
Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 8.7%։
SIA-ն միավորում է ԱՄՆ-ի կիսահաղորդչային ոլորտի ընկերությունների մոտ 99%-ը, ինչպես նաև աշխարհի այլ երկրների չիպարտադրողների շուրջ 66%-ը։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

