Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
ԵՄ-ն մեկ տարվա ընթացքում կարող է կորցնել 2 տրիլիոն դոլար՝ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հնարավոր ռազմական հակամարտության դեպքում
09/06/2026 12:38
Կիսվել

ԵՄ-ն մեկ տարվա ընթացքում կարող է կորցնել 2 տրիլիոն դոլար՝ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հնարավոր ռազմական հակամարտության դեպքում

ԵՄ տնտեսությունը կարող է կրել շուրջ 2 տրիլիոն դոլարի վնաս, եթե ԱՄՆ-ի և Չինաստանի միջև Թայվանի շուրջ հիպոթետիկ ռազմական հակամարտություն ծագի։ Այս գնահատականն է ներկայացրել Bloomberg գործակալությունը։

Bloomberg Economics-ի վերլուծական ստորաբաժանման հաշվարկների համաձայն՝ այն տասը երկրների շարքում, որոնց տնտեսությունները նման հակամարտությունից ամենամեծ վնասը կկրեն, ընդգրկված են ԵՄ չորս անդամ-պետություններ՝ Գերմանիան, Իտալիան, Իսպանիան և Ֆրանսիան։

Մասնավորապես, հակամարտության առաջին տարում Գերմանիայի տնտեսությունը կարող է կորցնել ՀՆԱ գրեթե 14%-ը։ Այս ցուցանիշը մոտ երկու անգամ գերազանցում է ԱՄՆ-ի հնարավոր կորուստները, որոնք գնահատվում են ՀՆԱ-ի 7.3%-ի չափով։

«Այս եզրակացությունները ընդգծում են Իրանի դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արշավից բխող գլխավոր դասերից մեկը. ԱՄՆ-ն կարող է և հաճախ է թելադրում համաշխարհային օրակարգը, սակայն Եվրոպան հաճախ ավելի բարձր գին է վճարում», – նշվում է գործակալության հրապարակման մեջ։

Bloomberg-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԵՄ երկրները պատրաստ չեն նման զարգացումների, ինչը հաստատվում է հակամարտության սցենարների մոդելավորման արդյունքներով։ Լուրջ էսկալացիայի դեպքում Եվրոպան ստիպված կլինի որոշումներ կայացնել հաշված ժամերի ընթացքում, սակայն ներկայումս ԵՄ-ն ի վիճակի չէ այդքան արագ արձագանքել:

Եվրոպայում երկար ժամանակ ենթադրվում էր, որ իրավիճակի սրման դեպքում ԵՄ-ն պարզապես կոչ կանի բոլոր կողմերին պահպանել զսպվածություն և կսպասի ԱՄՆ-ի արձագանքին։ Սակայն իրավիճակը փոխվել է այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը վերադարձել է Սպիտակ տուն։

Bloomberg Economics-ի գնահատմամբ՝ համաշխարհային տնտեսության կորուստները կարող են հասնել 8%-ի, ինչը գերազանցում է ինչպես 2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամի, այնպես էլ 2020 թվականի COVID-19 համավարակի ընթացքում արձանագրված ցուցանիշները։

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37