Բիզնես

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00-1.00 EUR SELL - 429.00+1.00
OIL:  BRENT - 93.35+0.61 WTI - 90.17-0.41
COMEX:  GOLD - 4332.80-0.10 SILVER - 67.74-1.74
COMEX:  PLATINUM - 1753.50-2.47
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.22-0.04 EUR/GBP - 1.1536+0.15
FOREX:  EUR/USD - 1.1536+0.15 GBP/USD - 1.3345+0.04
STOCKS RUS:  RTSI - 1082.53-1.42
STOCKS US: DOW JONES - 50786.01-0.16 NASDAQ - 25929.66+0.86
STOCKS US: S&P 500 - 7405.73+0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 64024.60-3.85 TOPIX - 3852.38-2.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24657.06-1.22 SSEC - 3959.34-1.70
STOCKS EUR:  FTSE100 - 10373.20+0.05 CAC40 - 8199.29-0.23
STOCKS EUR:  DAX - 24616.22-0.58
08/06/2026  CBA:  USD - 368.53-0.01 GBP - 491.66-4.91
08/06/2026  CBA:  EURO - 424.73-4.25
08/06/2026  CBA:  GOLD - 51721-1563 SILVER - 860.85-9.8
Amazon-ը բազմամիլիարդանոց գործարք է կնքել Corning-ի հետ՝ արհեստական բանականության զարգացման համար
09/06/2026 13:12
Կիսվել

Amazon-ը բազմամիլիարդանոց գործարք է կնքել Corning-ի հետ՝ արհեստական բանականության զարգացման համար

Ամերիկյան Amazon կորպորացիան միլիարդավոր դոլարներ կվճարի Corning ընկերությանը օպտիկական մանրաթելի մատակարարումների համար՝ ԱՄՆ-ում իր տվյալների մշակման կենտրոնների ընդլայնման նպատակով, հայտնում է CNBC-ն։ Համաձայնագիրը նախատեսված է մի քանի տարվա համար և թույլ կտա ստեղծել շուրջ հազար աշխատատեղ Corning-ի՝ Հյուսիսային Կարոլինայում գտնվող գործարաններում։

Լուրերի ֆոնին՝ Corning-ի բաժնետոմսերը աճել են 9%-ով, իսկ Amazon-ի արժեթղթերը թանկացել են մոտ 1%-ով։

«Amazon-ի հետ այս համաձայնագիրը կարևոր հանգրվան է ինչպես Corning-ի, այնպես էլ ամերիկյան արտադրության համար», – հայտարարել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ուենդել Ուիքսը։

Իր հերթին, Amazon Web Services-ի ղեկավար Մեթ Գարմանը նշել է, որ նահանգում կորպորացիայի ներդրումներն արդեն նպաստել են ավելի քան 26 հազար աշխատատեղի ստեղծմանը։ Միաժամանակ ընկերությունը նախորդ տարի պարտավորվել էր 10 միլիարդ դոլար ներդնել տարածաշրջանում նոր տվյալների մշակման կենտրոնների կառուցման համար։

IDram

Արհեստական բանականության տեխնոլոգիաների նկատմամբ աճող պահանջարկը հանգեցրել է Corning-ի բիզնեսի կտրուկ ընդլայնմանը. ընկերության բաժնետոմսերի արժեքը 2023 թվականի վերջից աճել է գրեթե վեց անգամ։ Ավելի վաղ՝ մայիսին, Nvidia-ն պարտավորվել էր մինչև 3.2 միլիարդ դոլար ներդնել ընկերության երեք նոր գործարանների կառուցման մեջ, իսկ հունվարին Meta-ն մինչև 6 միլիարդ դոլար էր հատկացրել օպտիկական մալուխների արտադրության ձեռնարկության ընդլայնման համար։

Corning-ը հայտնի է նաև որպես Apple-ի սմարթֆոնների էկրանների համար ապակիների արտադրող, սակայն հենց օպտիկական հաղորդակցությունների ոլորտն է շարունակում մնալ ընկերության ամենաարագ աճող ուղղությունը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

08/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.53
-0.01
Եվրո (EUR)
424.73
-4.25
Ռուբլի (RUR)
5.0215
+0.0169
Լարի (GEL)
138.51
+0.13
51721
-1563
Արծաթ
860.85
-9.8