OpenAI-ը ներկայացրել է IPO-ի հայտ
OpenAI ընկերությունը, որը մշակել է ChatGPT-ն, ԱՄՆ-ում ներկայացրել է բաժնետոմսերի առաջնային հրապարակային առաջարկի (IPO) վերաբերյալ հայտ։
Այս մասին հաղորդագրությունը հրապարակվել է X սոցիալական ցանցի՝ ընկերության պաշտոնական էջում։
«Վերջերս մենք ներկայացրել ենք S-1 ձևաչափով գաղտնի հայտ։ Ակնկալում ենք, որ այն կհրապարակվի, ուստի պարզապես տեղեկացնում ենք այդ մասին», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ընկերությունում հավելել են, որ բաժնետոմսերի տեղաբաշխման հստակ ժամկետները դեռևս որոշված չեն։
«Սա որոշ ժամանակ կպահանջի, քանի որ կան որոշ գործընթացներ, որոնք մեզ համար ավելի հեշտ է իրականացնել՝ որպես մասնավոր ընկերություն», – պարզաբանել են OpenAI-ում։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

