Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Ներկայացվել է Volkswagen-ի նոր խոշոր քրոսովերը
11/06/2026 17:38
Կիսվել

Ներկայացվել է Volkswagen-ի նոր խոշոր քրոսովերը

SAIC Motor-ը և Volkswagen-ը հրապարակել են ID Era շարքի նոր խոշոր քրոսովերի առաջին պատկերները։

Նոր մոդելը ստացել է ID Era 8X անվանումը և մոդելային շարքում կզբաղեցնի արդեն վաճառվող Volkswagen ID Era 9X-ից մեկ աստիճան ցածր դիրք։ Միաժամանակ Չինաստանի արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հրապարակել է սերտիֆիկացման տվյալները՝ բացահայտելով ավտոմեքենայի առաջին տեխնիկական բնութագրերը։ Վաճառքի մեկնարկի ժամկետները դեռ չեն հայտարարվել։

Արտաքին տեսքով ID Era 8X-ը հիշեցնում է շարքի դրոշակակրին, սակայն ավելի կոմպակտ չափսեր ունի՝ 5020 մմ երկարություն, 1997 մմ լայնություն, 1750 մմ բարձրություն և 2970 մմ անվային բազա:

Ռեգո Ինշուրանս

Քրոսովերը հասանելի կլինի միայն հիբրիդային տարբերակով՝ մեկ ուժային համակարգով և մարտկոցի երկու տարբերակներով։

1.5-լիտրանոց բենզինային շարժիչը զարգացնում է 143 ձիաուժ, իսկ առջևի և հետևի առանցքներին տեղադրված երկու էլեկտրաշարժիչների համակցված հզորությունը կազմում է 503 ձիաուժ։

Volkswagen ID Era 8X-ը, ըստ Autohome-ի տվյալների, սերտիֆիկացվել է հինգտեղանոց սրահով։ Առայժմ հայտնի չէ, թե արդյոք հետագայում կհայտնվեն ինտերիերի այլ տարբերակներ։

Նոր մոդելը նախատեսված է առաջին հերթին չինական շուկայի համար և Volkswagen-ի ռազմավարության մի մասն է՝ ամրապնդելու իր դիրքերը աշխարհի խոշորագույն ավտոշուկայում՝ էլեկտրաֆիկացված և երկար ընթացքի պաշար ունեցող մեքենաների հատվածում։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41