Բիզնես

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 368.50+1.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 76.11+5.07 WTI - 72.29+4.87
COMEX:  GOLD - 4145.30+0.39 SILVER - 60.93-1.60
COMEX:  PLATINUM - 1646.30+1.06
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 162.3+0.27 EUR/GBP - 1.1413-0.22
FOREX:  EUR/USD - 1.1413-0.22 GBP/USD - 1.3354-0.28
STOCKS RUS:  RTSI - 906.42+2.25
STOCKS US: DOW JONES - 52925.15-0.25 NASDAQ - 25818.69-1.16
STOCKS US: S&P 500 - 7503.85-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 66819.05-2.11 TOPIX - 4006.43-1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 24199.46+2.99 SSEC - 3970.88-0.49
STOCKS EUR:  FTSE100 - 10665.88+0.13 CAC40 - 8436.24-0.51
STOCKS EUR:  DAX - 25465.25-1.37
08/07/2026  CBA:  USD - 367.29-0.18 GBP - 490.11-1.75
08/07/2026  CBA:  EURO - 419-1.13
08/07/2026  CBA:  GOLD - 49074+151 SILVER - 716.08-17.24
Պաշտոնապես ներկայացվել է նոր Audi A6 Allroad-ը՝ արտաճանապարհային հնարավորություններովՊաշտոնապես ներկայացվել է նոր Audi A6 Allroad-ը՝ արտաճանապարհային հնարավորություններով
17/06/2026 17:17
Կիսվել

Պաշտոնապես ներկայացվել է նոր Audi A6 Allroad-ը՝ արտաճանապարհային հնարավորություններովՊաշտոնապես ներկայացվել է նոր Audi A6 Allroad-ը՝ արտաճանապարհային հնարավորություններով

Audi-ն պաշտոնապես ներկայացրել է թարմացված Audi A6 Allroad ունիվերսալը։ Այս մոդելը 110 մմ-ով ավելի լայն է, քան A6 սեդանը։ Ունիվերսալը ստացել է նոր արտաքին պաշտպանիչ տարրեր, որոնք նրան ավելի ագրեսիվ տեսք են հաղորդում։

A6 Allroad-ի հիմքում ընկած է ադապտիվ կախոցային համակարգ, որը կարող է արտաճանապարհային երկու ռեժիմներից որևէ մեկի ակտիվացման դեպքում բարձրացնել մեքենայի գետնանցումը մինչև 56 մմ-ով։ Ստանդարտ վիճակում գետնանցումը կազմում է 179 մմ։ Մոտավորապես նույն ցուցանիշն ունեն Hyundai Creta-ն և նման դասի այլ քրոսովերներ։ Audi-ում նշում են, որ արտաճանապարհային ռեժիմները զգալիորեն ընդլայնում են վարորդի հնարավորությունները ասֆալտապատ ճանապարհներից դուրս։

Բացի այդ, մեքենան համալրված է հատակի պաշտպանությամբ և սև գույնի հատուկ պանելներով, որոնք ծածկում են անիվային կամարները։ Գերմանական ընկերությունը հայտնել է, որ ունիվերսալը հագեցած է հետևի անիվների ղեկավարման համակարգով․ դրանք կարող են շրջվել ինչպես առջևի անիվների նույն ուղղությամբ, այնպես էլ հակառակ ուղղությամբ, ինչը բարելավում է մեքենայի մանևրունակությունը։ A6 Allroad-ը նաև ստացել է կախոցի լծակների նոր, ավելի կոշտ թևքեր, ինչը դրական ազդեցություն է ունեցել կառավարման ճշգրտության վրա։

Ռեգո Ինշուրանս

Ունիվերսալի բոլոր տարբերակները համալրված են լիաքարշակ համակարգով, որը ևս նպաստում է անցունակության բարձրացմանը։

A6 Allroad-ի շարժիչային գամման ներառում է տուրբոդիզելային շարժիչ, որն աշխատում է ստարտեր-գեներատորի հետ համատեղ։ Այս համակարգի ընդհանուր հզորությունը հասնում է 295 ձիաուժի։

Թարմացումից հետո գերմանական մոդելը ստացել է նաև հիբրիդային ուժային համակարգ՝ հիմնված 2,0-լիտրանոց տուրբոշարժիչի և մեկ էլեկտրաշարժիչի վրա։ Համատեղ աշխատանքի արդյունքում դրանք ապահովում են մինչև 362 ձիաուժ հզորություն և 500 Նմ պտտող մոմենտ։ Համակարգը համալրված է նաև մարտկոցով, որը թույլ է տալիս միայն էլեկտրական քարշով անցնել մոտ 95 կմ ճանապարհ։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

08/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.29
-0.18
Եվրո (EUR)
419
-1.13
Ռուբլի (RUR)
4.7987
-0.0149
Լարի (GEL)
139.46
+0.13
49074
+151
Արծաթ
716.08
-17.24