Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
ՀՀ խոշոր հարկատուներ. Ավելացված արժեքի հարկ, 2026թ. հունվար-մարտին առաջատարը Մոբայլ Սենթր Արթն է
22/06/2026 14:22
Կիսվել

ՀՀ խոշոր հարկատուներ. Ավելացված արժեքի հարկ, 2026թ. հունվար-մարտին առաջատարը Մոբայլ Սենթր Արթն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է  2026թ. հունվար-մարտ ամիսների Հայաստանի 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՊԵԿ-ից։

2026թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկատուների կողմից մուծված ավելացված արժեքի հարկի ծավալը 210,049 մլն դրամ է, որը կազմել է ընդհանուր հարկային մուտքերի շուրջ 45․7% (-3․4 տոկոսային կետ): 2025թ. նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել էր 201,288 մլն դրամ կամ ընդհանուր հարկերի 49․2%: Այսպիսով, այս տարվա հունվար-մարտ ամիսներին մուծված ավելացված արժեքի հարկի ծավալն աճել է շուրջ 8․76 մլրդ դրամով կամ 4․4%-ով։

Առաջատար 10 ըներությունները ավելացված արժեքի հարկի ծավալով

Մոբայլ Սենթր Արթը այս տարվա հունվար-մարտ ամիսներին մուծել է մոտ 20․33 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2025թ. ցուցանիշը կազմել էր 15․72 մլրդ դրամ, գրանցվել է 4․61 մլրդ դրամ կամ 29․3% աճ։ Ընկերության դիրքը բարձրացել է 1 հորիզոնակով։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 95․1%։

Գազպրոմ Արմենիան այս հունվար-մարտ ամիսներին մուծել է 17․7 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2025թ. ցուցանիշը կազմել էր 17․78 մլրդ դրամ, գրանցվել է 0․07 մլրդ դրամ կամ 0․4% անկում։ Նախորդ տարի կազմակերպությունը զբաղեցրել էր առաջին հորիզոնականը։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 89․6%։

ԻՄՎԲԱՄ-ն այս տարվա հունվար-մարտ ամիսներին մուծել է 6․33 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2025թ. ցուցանիշը կազմել էր մոտ 290 մլն դրամ, գրանցվել է 6․04 մլրդ դրամ կամ 20․8 անգամ աճ։ Ընկերության դիրքը բարձրացել է 126 հորիզոնականով։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 92․5%։

Սիթին այս տարվա հունվար-մարտ ամիսներին մուծել է 3․66 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2025թ. ցուցանիշը կազմել էր մոտ 3․2 մլրդ դրամ, գրանցվել է 454․4 մլն դրամ կամ 14․2% աճ։ Կազմակերպության դիրքը բարձրացել է 2 հորիզոնականով։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 59․2%։

Գրանդ Տոբակոն այս տարվա հունվար-մարտ ամիսներին մուծել է 3․16 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2025թ. ցուցանիշը կազմել էր 3․14 մլրդ դրամ, գրանցվել է 19․6 մլն դրամ կամ 0․6% աճ։ Կազմակերպության դիրքը բարձրացել է 2 հորիզոնականով։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 27․4%։

Հայաստանի Էլեկտրական Ցանցեր այս տարվա հունվար-մարտ ամիսներին կազմակերպությունը մուծել է մոտ 2․97 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2025թ. ցուցանիշը կազմել էր մոտ 2․89 մլրդ դրամ, գրանցվել է մոտ 77․9 մլն դրամ կամ 2․7% աճ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը զբաղեցրել է  8-րդ հորիզոնականը՝ այսպիսով բարձրանալով 2 հորիզոնականով։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 66%։

Սի Փի Էս Էներջի Գրուպն այս տարվա հունվար-մարտ ամիսներին մուծել է 2․95 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2025թ. ցուցանիշը կազմել էր 4․28 մլրդ դրամ, գրանցվել է 1․33 մլրդ դրամ կամ 31․2% անկում։ Կազմակերպության դիրքը իջել է 3 հորիզոնականով։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 57․4%։

Հայկական ատոմային էլեկտրակայանն այս տարվա հունվար-մարտ ամիսներին մուծել է մոտ 2․35 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2025թ. ցուցանիշը կազմել էր 2․46 մլրդ դրամ, գրանցվել է մոտ 112․7 մլն դրամ կամ 4․6% անկում։ Կազմակերպության դիրքը բարձրացել է 2 հորիզոնականով։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 79․6%։

Գազպրոմ Արմենիա ՓԲԸ տրանսգազն այս տարվա հունվար-մարտ ամիսներին մուծել է մոտ 2․24 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2025թ. ցուցանիշը կազմել էր 1․92 մլրդ դրամ, գրանցվել է 320․3 մլն դրամ կամ 16․7% աճ։ Կազմկակերպության դիրքը բարձրացել է 22 հորիզոնականով։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 90․9%։

Ալեքս Էնդ Հոլդինգը այս տարվա հունվար-մարտ ամիսներին մուծել է 2․19 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2025թ. ցուցանիշը կազմել էր մոտ 1․88 մլրդ դրամ, գրանցվել է 308 մլն դրամ կամ 16․4% աճ։ Կազմակերպության դիրքը բարձրացել է 13 հորիզոնականով։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 73․2%։

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04