Oracle-ը մեկ տարվա ընթացքում արհոստական բանականության պատճառով կրճատել է 21 հազար աշխատակից
Ամերիկյան Oracle ընկերությունը, որը ծրագրային ապահովման աշխարհի խոշորագույն մշակողներից մեկն է, վերջին 12 ամիսների ընթացքում կրճատել է մոտ 21 հազար աշխատակից։ Այդ մասին նշվում է ընկերության փաստաթղթերում, որոնք հրապարակվել են ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի կայքում։
Մայիսի վերջի դրությամբ ընկերությունում աշխատել է շուրջ 141 հազար մարդ՝ մեկ տարի առաջ նույն օրվա 162 հազարի դիմաց։
Այդ թվում՝ ԱՄՆ-ում աշխատում է մոտ 49 հազար աշխատակից, իսկ մյուս երկրներում՝ 92 հազար։
Աշխատակիցների կրճատումների հետ կապված դուրսգրումները կազմել են մոտ 1.8 միլիարդ դոլար։
Մասնակիորեն կրճատումները կապված են եղել այն բանի հետ, որ աշխատակիցների որոշ գործառույթներ ստանձնում է արհեստական բանականությունը։
«Մեր գործառնական գործընթացներում ԱԲ տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումը հանգեցրել են և հնարավոր է՝ շարունակեն հանգեցնել անձնակազմի թվաքանակի կրճատման», – ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
2026 թվականի սկզբից Oracle-ի կապիտալիզացիան նվազել է 10%-ով՝ հասնելով 530 միլիարդ դոլարի։
