Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
Մեծ Բրիտանիայում մայիսին աճել է ավտոմեքենաների արտադրությունը
26/06/2026 14:12
Կիսվել

Մեծ Բրիտանիայում մայիսին աճել է ավտոմեքենաների արտադրությունը

Մեծ Բրիտանիայում ավտոմեքենաների արտադրությունը մայիսին տարեկան կտրվածքով աճել է 2.7%-ով՝ հասնելով 51 178 մեքենայի: Սա են վկայում Մեծ Բրիտանիայի ավտոմեքենա արտադրողների և վաճառողների ընկերության (SMMT) տվյալները։

Ներքին շուկայի համար մայիսին արտադրվել է 10 890 ավտոմեքենա, ինչը 5.3%-ով պակաս է, քան մեկ տարի առաջվա նույն ժամանակահատվածում, մինչդեռ արտահանման համար արտադրությունը տարեկան արտահայտությամբ աճել է 5.2%-ով՝ մինչև 40 288 մեքենա։

Առանց կոմերցիոն ավտոմեքենաների (CV) հաշվառման՝ ամսական արտադրությունը տարեկան կտրվածքով աճել է 3.2%-ով՝ հասնելով 49 249 միավորի։ Դրանցից 10 352 մեքենա (աճը՝ 0.7%) արտադրվել է ներքին շուկայի համար, իսկ 38 897-ը (աճը՝ 3.9%)՝ արտահանման։

Ռեգո Ինշուրանս

Ավտոմեքենաների արտահանման հիմնական շուկաների շարքում առաջատարն ԱՄՆ-ն է․ այդ շուկա մատակարարումներն աճել են 83.1%-ով և կազմել 7 733 միավոր, ինչը կապված է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրային համաձայնագրի հետ, որն ուժի մեջ է մտել 2025 թվականի հունիսին։ Միևնույն ժամանակ, ԵՄ արտահանումը նվազել է 5.2%-ով՝ մինչև 20 057 մեքենա, իսկ Չինաստան արտահանումը՝ 14.3%-ով՝ մինչև 2 794 ավտոմեքենա։

«Մայիսյան աճը ողջունելի է, և առաջնահերթությունը պետք է լինի այդ աճը վերածել կայուն տնտեսական վերականգնման՝ բարձրացնելով Մեծ Բրիտանիայի մրցունակությունը որպես ավտոմեքենաներ արտադրող և վաճառող երկրի», – ասել է SMMT-ի գործադիր տնօրեն Մայք Հոուզը։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58