Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.50+0.50
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 73.08-1.18 WTI - 70.24-0.55
COMEX:  GOLD - 4064.50+0.84 SILVER - 59.16+1.39
COMEX:  PLATINUM - 1629.10+2.65
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.71+0.00 EUR/GBP - 1.1381+0.16
FOREX:  EUR/USD - 1.1381+0.16 GBP/USD - 1.3201+0.11
STOCKS RUS:  RTSI - 934.35-0.62
STOCKS US: DOW JONES - 51876.11-0.09 NASDAQ - 25297.62-0.24
STOCKS US: S&P 500 - 7354.02-0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 69360.88-4.15 TOPIX - 3963.36-1.32
STOCKS CHINA:  HANG SENG - 22671.86-1.76 SSEC - 4027.26-2.26
STOCKS EUR:  FTSE100 - 10508.02-0.21 CAC40 - 8384.87-0.55
STOCKS EUR:  DAX - 24671.22-1.29
26/06/2026  CBA:  USD - 368.12-0.14 GBP - 486.69+1.8
26/06/2026  CBA:  EURO - 419.84+2.09
26/06/2026  CBA:  GOLD - 47363-286 SILVER - 678.93-38.56
Չինական ավտոարտադրողները մտադիր են հեղեղել ճապոնական շուկան իրենց kei car մոդելներով
29/06/2026 11:46
Կիսվել

Չինական ավտոարտադրողները մտադիր են հեղեղել ճապոնական շուկան իրենց kei car մոդելներով

Չինական ավտոարդյունաբերությունը պատրաստվում է մուտք գործել ճապոնական kei car-երի շուկա, ինչը լրջորեն անհանգստացնում է «Ծագող արևի երկրի» ավտոարտադրողներին։

Kei car հասկացությունը բնորոշ է բացառապես Ճապոնիային և կարգավորվում է երկրի օրենսդրությամբ։ Սրանք թեթև մարդատար ավտոմեքենաներ են, որոնց նկատմամբ սահմանված են չափերի և շարժիչի հզորության խիստ սահմանափակումներ։ Մեքենայի երկարությունը չպետք է գերազանցի 3.4 մետրը, լայնությունը՝ 1.48 մետրը, իսկ բարձրությունը՝ 2 մետրը։ Շարժիչի առավելագույն հզորությունը սահմանափակված է 64 ձիաուժով։ Այս չափանիշներին համապատասխանող ավտոմեքենաների սեփականատերերը Ճապոնիայում օգտվում են հարկային և ապահովագրական արտոնություններից։

Ռեգո Ինշուրանս

Chery ընկերությունը հայտարարել է, որ նախատեսում է ճապոնական շուկայում վաճառել EMTA ապրանքանիշի kei car, որը ստեղծվել է EMT համատեղ ձեռնարկության շրջանակում՝ մի շարք գործընկերների մասնակցությամբ։ EMTA-ն առանձնանում է տուփաձև դիզայնով և համալրված է մեկ էլեկտրաշարժիչով աշխատող էլեկտրական ուժային համակարգով։ Շարժիչի հզորությունը չի գերազանցում 64 ձիաուժը։ Մոդելը կստանա երկրորդ մակարդակի ինքնավարության էլեկտրոնային օժանդակ համակարգերի փաթեթ, ինչպես նաև արտաքին էլեկտրական սարքերը քարշային մարտկոցից լիցքավորելու հնարավորություն։ Բացի այդ, EMT-ն նախատեսում է 2029 թվականին ներկայացնել ևս մեկ քեյ-քար, որը, հրապարակված թիզերային լուսանկարի համաձայն, կլինի ենթակոմպակտ հեչբեք։

Ճապոնական kei car-երի, առաջին հերթին Honda N-Box, Suzuki Spacia, Suzuki Hustler, Daihatsu Tanto և Mitsubishi Delica Mini մոդելների մեկ այլ հավանական մրցակիցը BYD կոնցեռնի Racco մոդելն է։ Այն էլեկտրական միկրովեն է։ Նորույթը ներկայացվել է անցյալ տարվա հոկտեմբերին և ունի 3395 մմ երկարություն, 1475 մմ լայնություն և 1800 մմ բարձրություն։ Այն համալրված է 20 կՎտ·ժ տարողությամբ քարշային մարտկոցով և մեկ էլեկտրաշարժիչով։ Մրցակիցների թվում նշվում են Honda N-Van, Nissan Sakura և Mitsubishi eK X EV մոդելները։ Ընկերության տվյալներով՝ Ճապոնիայում վաճառքները կմեկնարկեն 2027 թվականի ամռանը։

Փորձագետների գնահատմամբ՝ չինական ավտոարտադրողները պատրաստվում են լայնածավալ ընդլայնման ճապոնական կոմպակտ էլեկտրամոբիլների շուկայում, ինչը կարող է լուրջ մարտահրավեր դառնալ տեղական ավտոբրենդների համար։ Suzuki ընկերության ղեկավարությունն արդեն հայտարարել է, որ BYD-ը ընկերության համար զգալի սպառնալիք է ներկայացնում։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

26/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.12
-0.14
Եվրո (EUR)
419.84
+2.09
Ռուբլի (RUR)
4.7383
-0.1271
Լարի (GEL)
139.18
+0.12
47363
-286
Արծաթ
678.93
-38.56