Համաշխարհային բանկը մինչև 2031 թվականը կդադարեցնի Չինաստանի վարկավորումը
Համաշխարհային բանկը նախատեսում է մինչև 2031 թվականը սահմանափակել Չինաստանին տրամադրվող վարկերի ծավալը՝ առավելագույնը 2 միլիարդ դոլարով, իսկ այդ ժամկետից հետո ամբողջությամբ դադարեցնել երկրին նոր վարկերի տրամադրումը։ Այդ մասին հայտնել է Financial Times-ը։
Պարբերականի տվյալներով՝ բազմակողմ վարկատուն համապատասխան առաջարկը ներկայացրել է իր տնօրենների խորհրդի քննարկմանը։ Խորհրդի անդամները ծրագրում են այս նախաձեռնությունը քննարկել հուլիսի 20-ից սկսվող շաբաթվա ընթացքում։
