Առաջիկայում մայրաքաղաքի 52 կանգառ ապահովված կլինի էլեկտրոնային չվացուցակով
Շարունակվում են Երևանի հասարակական տրանսպորտի կանգառներն էլեկտրոնային չվացուցակների համակարգի սարքավորումներով կահավորելու և ծրագիրն ընդլայնելու աշխատանքները: «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»-ից հայտնում են, որ սարքավորումների երկրորդ խմբաքանակը՝ թվով 30 օրինակ, արդեն իսկ ներկրվել է, և ընթանում են ծրագրավորման և թեստավորման աշխատանքներ:
Սպասվում է, որ սարքավորումների տեղադրմամբ մայրաքաղաքի 52 կանգառասրահներ ապահովված կլինեն էլեկտրոնային չվացուցակներով:
Հիշեցնենք, որ նախաեսվում է մայրաքաղաքի կանգառագոտիներում տեղադրել եվրոպական չափանիշներին համապատասխան էլեկտրոնային չվացուցակների համակարգեր, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան տեղեկանալու սպասվող տրանսպորտային միջոցի ժամանման հերթականության և միջակայքերի մասին: