Բիզնես

USD BUY - 365.50-0.50 USD SELL - 368.00-0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 424.00+2.00
OIL:  BRENT - 71.94-0.44 WTI - 68.78-0.35
COMEX:  GOLD - 4174.60+0.86 SILVER - 62.40-0.32
COMEX:  PLATINUM - 1651.90-0.79
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.37+0.11 EUR/GBP - 1.1433-0.05
FOREX:  EUR/USD - 1.1433-0.05 GBP/USD - 1.3351-0.04
STOCKS RUS:  RTSI - 914.90+0.32
STOCKS US: DOW JONES - 52900.07+0.00 NASDAQ - 25832.67+0.00
STOCKS US: S&P 500 - 7483.24+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 69737.69-0.01 TOPIX - 4101.96+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 23616.32+1.14 SSEC - 4041.24-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 10679.03+0.25 CAC40 - 8508.07+0.39
STOCKS EUR:  DAX - 25779.31+0.78
06/07/2026  CBA:  USD - 367.47-0.32 GBP - 490.2-0.98
06/07/2026  CBA:  EURO - 419.65-1.36
06/07/2026  CBA:  GOLD - 49197+370 SILVER - 735.57+30.34
Nvidia-ն ստարտափներին կտրամադրի հաշվարկային հզորություններ՝ ապագա շահույթի մասնաբաժնի դիմաց
07/07/2026 07:20
Կիսվել

Nvidia-ն ստարտափներին կտրամադրի հաշվարկային հզորություններ՝ ապագա շահույթի մասնաբաժնի դիմաց

Ամերիկյան Nvidia ընկերությունը գործարկում է նոր գործընկերային ծրագիր, որի շրջանակում արագ զարգացող արհեստական բանականության ոլորտի ստարտափները կկարողանան ստանալ հաշվարկային հզորություններ՝ փոխարենը ընկերությանը տրամադրելով իրենց ապագա շահույթի մասնաբաժինը, հաղորդում է CNBC-ն։

Նախաձեռնությունը հնարավորություն կտա արհեստական բանականության մոդելներ մշակող ընկերություններին և ամպային ծառայություններ մատուցողներին օգտագործել հատուկ թոքեններ՝ Nvidia-ի պրոցեսորների հիման վրա աշխատող ենթակառուցվածքից օգտվելու համար։ Այս սխեմայում Nvidia-ն հանդես կգա որպես միջնորդ՝ ապահովելով հաշվարկային ռեսուրսների անմիջական հասանելիություն։

Ծրագրի առաջին գործընկերներն են ավստրալական Sharon AI ընկերությունը, որը նախատեսում է գործարկել մինչև 40 հազար գրաֆիկական պրոցեսոր (GPU), և սինգապուրյան Firmus Technologies-ը։

Վերջինս Ինդոնեզիայում կառուցում է 360 մեգավատ հզորությամբ տվյալների մշակման կենտրոն, որը նախատեսված է մինչև 170 հազար Nvidia-ի չիպ տեղակայելու համար։

IDram

Եկամուտների և կապիտալի բաշխման վրա հիմնված նման համաձայնագրերը գնալով ավելի տարածված են դառնում արհեստական բանականության ոլորտում։ Դրանք ընկերություններին հնարավորություն են տալիս մեղմել իրացվելիության խնդիրները՝ այն պայմաններում, երբ հաշվարկային հզորությունների պակասը շուկայում արդեն համեմատվում է «նավթի» ռազմավարական նշանակության հետ։

Հաշվարկային ռեսուրսների հասանելիության համար գործընկերային համագործակցությունների միտումը շարունակում է ուժեղանալ։ Այս տարվա հունվարին OpenAI-ը ներդրումային մի շարք համաձայնագրեր է կնքել Amazon-ի և AMD-ի հետ։

Իր հերթին Nvidia-ն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է ներգրավել առնվազն 20 միլիարդ դոլարի պարտքային ֆինանսավորում։ Ստացված միջոցները նախատեսվում է օգտագործել ընկերության ընդհանուր կորպորատիվ նպատակների համար, այդ թվում՝ գործող պարտավորությունների մարման և վերաֆինանսավորման նպատակով։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

06/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.47
-0.32
Եվրո (EUR)
419.65
-1.36
Ռուբլի (RUR)
4.7311
-0.0275
Լարի (GEL)
139.2
-0.09
49197
+370
Արծաթ
735.57
+30.34