
ԱՄՆ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԲԱՎԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ
ԱՄՆ-ի Աշխատանքի նախարարության տվյալներով ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը մարտ ամսում աճել է մոտ 8,5%-ով, իսկ գործազուրկների առավել մեծ թիվ գրանցվել է սպասարկման ոլորտում: Գործազրկության մակարդակի նման աճ ԱՄՆ-ում չի գրանցվել 1983թ. սկսած, ինչը վկայում է, որ իրավիճակի կարգավորման համար ահրաժեշտ է պետական միջամտություն:
Ինչպես նշել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` այս իրավիճակում առավել կարևորվում է հստակ սահմանված և համակարգված պետության քաղաքականության իրականացումը, որը պետք է ունենա տնտեսության պետական կարգավորման ծավալների ավելացման ուղղվածություն: