Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Apple-ը բանակցում է PrismML ստարտափի հետ՝ iPhone-ում արհեստական բանականություն ներդնելու նպատակով
15/07/2026 18:23
Կիսվել

Apple-ը բանակցում է PrismML ստարտափի հետ՝ iPhone-ում արհեստական բանականություն ներդնելու նպատակով

Apple-ը բանակցություններ է վարում Սիլիկոնյան հովտում գործող PrismML ստարտափի հետ՝ հզոր արհեստական բանականության մոդելներն iPhone-ում գործարկելու նպատակով։ Այս մասին հայտնում է CNBC-ն։

PrismML-ի գլխավոր տնօրեն Բաբաք Հասիբին հաստատել է, որ տեխնոլոգիական հսկան արդեն փորձարկում է ընկերության մշակած լուծումները։

«Նրանք հենց հիմա գնահատում են մեր տեխնոլոգիան», – նշել է նա՝ հավելելով, որ բանակցությունները դեռևս վաղ փուլում են։

PrismML-ը, որը մարտին ներգրավել էր 16.25 մլն դոլարի ներդրում, կարողացել է Alibaba-ի բաց Qwen մոդելի ծավալը 54 ԳԲ-ից կրճատել մինչև 4 ԳԲ-ից պակաս։ Դա հնարավորություն է տալիս iPhone 15-ում գործարկել մոդելի բոլոր 27 միլիարդ պարամետրերը։

IDram

Փորձագետների գնահատմամբ՝ տվյալների տեղային մշակումը կկրճատի ամպային հաշվարկների ծախսերը և կբարձրացնի օգտատերերի տվյալների գաղտնիության մակարդակը։

Միևնույն ժամանակ Morgan Stanley-ում կանխատեսում են, որ Apple-ի համար օպերատիվ հիշողության միջին արժեքը 2027 ֆինանսական տարում կարող է աճել շուրջ 190%-ով, ինչի հետևանքով iPhone 18-ի բազային տարբերակների գինը կարող է թանկանալ մոտ 200 դոլարով։

PrismML-ի մշակած սեղմման տեխնոլոգիան հիմնված է մոդելի ներքին տվյալների պահպանման պարզեցման վրա:։ Մշակողների պնդմամբ՝ նման մոդելներն օգտագործում են 10-15 անգամ պակաս հիշողություն, պատասխանները գեներացնում են 6-8 անգամ ավելի արագ և սպառում են 3-6 անգամ ավելի քիչ էներգիա։

Այս տեխնոլոգիական առաջընթացը տեղի է ունենում iOS 27-ի հանրային բետա տարբերակի թողարկման ֆոնին, որի շրջանակում Apple-ը փորձում է Siri ձայնային օգնականը դարձնել ավելի մրցունակ՝ OpenAI-ի լուծումների համեմատ։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88