2026թ.-ի մայիսին առևտրային բանկերի ավանդների ծավալը կազմել է 7․83 տրիլիոն
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների 2026թ.-ի մայիսին ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը կազմել են 7,829,086 մլն ՀՀ դրամ (7․83 տրիլիոն)։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ ավանդների ծավալը աճել է 1,163,508 մլն-ով կամ 17.5%-ով։
Մասնավորապես ոչ ռեզիդենտների ավանդները կազմել են 1,581,496 մլն դրամ, իսկ ռեզիդենտներինը 6,247,590 մլն դրամ։
Ռեզիդենտների ավանդների 67.6%-ը կամ 4,220,986 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով ավանդներին, որոնց ծավալը 2025թ. մայիսի համեմատ աճել է 30.1%-ով։
Ավանդների 32.4%-ը կամ 2,026,604 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով ավանդներին, որոնց ծավալը 2025թ. մայիսի համեմատ աճել է 13.5%-ով։
