Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Համաշխարհային բանկ. Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիր՝ հուլիս 2026 թ․
17/07/2026 20:45
Կիսվել

Համաշխարհային բանկ. Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիր՝ հուլիս 2026 թ․

Տնտեսական աճի տեմպը մայիսին բարձրացավ  11.7 տոկոսով (տ/տ)` հունվարից-մայիս ժամանակամիջոցի աճի տեմպը հասցնելով 8 տոկոսի (տ/տ):

●        Գնաճը ավելացավ` հունիսին հասնելով 5.1 տոկոսի մայիսի 4.2 տոկոսի համեմատ, պայմանավորված սննդամթերքի գների բարձրացմամբ:

●        Մայիսին արտահանումը և ներմուծումը կրճատվեց, քանի որ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի վերաարտահանումը նվազեց:

●        Մայիսին գրանցվել է բյուջեի պակասուրդ, որը համարժեք է կանխատեսվող տարեկան ՀՆԱ-ի 0.2 տոկոսին` միաժամանակ մնալով 0.8 տոկոս հավելուրդի մակարդակում հունվար-մայիս ժամանակամիջոցի  համար:

Տնտեսական ակտիվությունը կտրուկ աճել է` ապրիլի 7.1 տոկոսից հասնելով 11.7 տոկոսի (տ/տ) մայիսին: Այս կտրուկ բարձրացումը պայմանավորված էր չառևտրայնացվող ծառայությունների աճով (14.7 տոկոս, տ/տ), մասնավորապես, զբոսաշրջության հետ կապված գործունեության, հյուրընկալության, տրանսպորտի և ՏՏ ոլորտներում: Ըստ նախնական տվյալների, 2026 թ. առաջին կիսամյակում զբոսաշրջային ժամանումներն ավելացել են 14.8 տոկոսով (տ/տ)` կազմելով ավելի քան 1 միլիոն մարդ, որոնց 40 տոկոսը եկել էր Ռուսաստանից: Հնարավոր է ծառայությունների ոլորտին նպաստել է հունիսի խորհրդարանական ընտրություններին նախորդած մեծ ակտիվությունը: Շինարարությունը և հանքարդյունաբերությունը շարունակեցին գրանցել երկնիշ աճի տեմպ` համապատասխանաբար 27.1 և 21.6 տոկոս (տ/տ): Հանքարդյունաբերության ոլորտում շարունակվում է դրական ազդեցությունը` որոշակի անկումից հետո 2025 թ. վերջին սկսված վերականգնման, ինչպես նաև պղնձի բարձր գների հաշվին: Թեթև արդյունաբերության ոլորտում աճը կազմել է 7.4 տոկոս (տ/տ)` պայմանավորված սննդամթերքի և խմիչքի արտադրության ավելի մեծ ծավալով, որը ծխախոտի հետ մեկտեղ կազմել է ոլորտի թողարկման 60 տոկոսը: 2026 թվականի առաջին հինգ ամիսներին տնտեսական գործունեությունն ընդլայնվեց 8 տոկոսով (տ/տ)` գերազանցելով կանխատեսումները:  

Գնաճը մնաց բարձր` հունիսին ավելանալով 5.1 տոկոս (տ/տ): Սա հաջորդեց մայիսին գրանցված հապաղմանը (4.2 տոկոս)` այսպիսով 2026 թ. առաջին կիսամյակում միջին գնաճը բերելով 4.6 տոկոս մակարդակի: Մայիսի համեմատ հունիսի գնաճի բարձրացման միակ գործոնը սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն էին, որոնք 6.4 տոկոսից հասան 8.6 տոկոսի (տ/տ) և կազմեցին ընդհանուր գնաճի գրեթե երկու երրորդը: Ալկոհոլային խմիչքների և կրթության ոլորտում ևս շարունակվեց բարձր գնաճը` 7.5 և 8.3 տոկոս (տ/տ): 2026 թվականի հունիսի 16-ին ՀՀ ԿԲ խորհուրդը որոշում կայացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահել անփոփոխ` 6.5 տոկոս. նպատակն էր հավասարակշռել երկու հակադիր ճնշումները, որոնցից մեկն առաջանում է ավելորդ պահանջարկից և ավելի բարձր գնաճի սպասումներից, իսկ մյուս կողմից` հնարավոր գնանկմամբ պայմանավորված ճնշումներն են, մասնավորապես, Ռուսաստան արտահանման հետ կապված խնդիրների համատեքստում:

Առևտրային հաշվեկշռի պակասուրդը շարունակեց վատթարանալ: Մայիսին ինչպես արտահանումն, այնպես էլ ներմուծումը շարունակեց կրճատվել. ընդ որում, արտահանման պատկերն ավելի վատ է, քան ներմուծմանը (համապատասխանաբար 11.5 տոկոս` 1.6-ի համեմատ, տ/տ): Մասնավորապես, երկուսի պարագայում էլ անկման տեմպը դանդաղել է նախորդ ամսվա համեմատ: Այս անկումը պայմանավորված էր թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի վերաարտահանման շարունակական նվազմամբ. Կիսաթանկարժեք քարերի արտահանումն ու ներմուծումը կրճատվեցին համապատասխանաբար 61.7 և 82 տոկոսով (տ/տ): Չհաշված վերաարտահանվող այս ապրանքատեսակը` ընդհանուր արտահանումն ավելացավ 18 տոկոսով (տ/տ)` հիմնականում օգտակար հանածոների հաշվին (մինչև 89 տոկոս, տ/տ): Մյուս ապրանքատեսակները բացասական կամ աննշան դրական մասնակցություն են ունեցել ընդհանուր արտահանման աճին: Նշանակալի է, որ դեպի Ռուսաստան արտահանումը մայիսին նվազեց 15 տոկոսով (տ/տ): Հունվար-մայիս ժամանակամիջոցում արտահանումը նվազեց 3.7 տոկոս (տ/տ), մինչդեռ ներմուծումն ավելացավ 2.2 տոկոս (տ/տ)` մեծացնելով առևտրային հաշվեկշռի պակասուրդը, որը կազմեց կանխատեսվող տարեկան ՀՆԱ-ի 7 տոկոսը:

Թեև Հայաստանի տնտեսությունը շարունակում է գերակատարում ապահովել, Ռուսաստանի հետ վերջին շրջանի քաղաքական զարգացումները շարունակում են մտահոգությունների տեղիք տալ` պետությանը մղելով արտահանողներին աջակցելու միջամտության: Ապրիլի վերջից Ռուսաստանն աստիճանաբար ավելացրեց հայկական գյուղատնտեսական և պարենային ապրանքների արտահանման արգելքը: Եթե այդ արգելքը շարունակվի և ընդլայնվի` առանց մեղմացման միջոցառումների, ապա բացասական ազդեցությունները կարող են տարածվել` դուրս գալով միայն առևտրի շրջանակից և անդրադառնալով աճի, գների և սոցիալական վիճակի վրա: Այս հնարավոր ազդեցությունը մեղմելու համար կառավարությունը սուբսիդավորման միջոցառումներ է նախատեսել հայկական արտահանողներին օժանդակելու համար` փոխհատուցելու այլընտրանքային շուկաներ, այդ թվում` ԵՄ իրենց ապրանքների փոխադրման և մաքսային ծախսերը:

Մայիսին շարունակվեց զուտ ոչ առևտրային փոխանցումների կայուն երկնիշ աճը: Ընդհանուր զուտ ներհոսքերն ավելացան 30.2 տոկոսով (տ/տ)` 2025 թ. ցածր բազայից. ընդ որում, մոտավորապես 61 տոկոսը գալիս էր Ռուսաստանից (մինչև 42.2 տոկոս, տ/տ): Այս ներհոսքերը նպաստել են հայկական դրամի ամրապնդմանը, խթանել են բանկային ոլորտի իրացվելիությունը և նպաստել են ներքին պահանջարկին:

Դրամը շարունակեց արժևորվել ԱՄՆ դոլարի նկատմամբ: Հունիսին ՀՀ դրամը 0.1 տոկոսով (ա/ա) արժևորվեց ԱՄՆ դոլարի նկատմամբ  և 1.4 տոկոսով (ա/ա)` եվրոյի: Անցած տարվա հունիսի համեմատ` ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվել է 4.2 տոկոսով (տ/տ), թեև 2 տոկոսով արժեզրկվել է ռուսական ռուբլու նկատմամբ:

Ֆինանսական համակարգի ցուցանիշները մայիսին կայուն են մնացել: Կապիտալի համարժեքության ցուցանիշն աննշան նվազել է` հասնելով 20.5 տոկոսի, իսկ չաշխատող վարկերի ցուցանիշը մի փոքր ավելացել է` հասնելով 1.4 տոկոսի: Առևտրային բանկերում ավանդների ցուցանիշն ավելացել է 2.4 տոկոսով (ա/ա), իսկ վարկերի ցուցանիշը` 3.7 տոկոսով (ա/ա)` այսպիսով նպաստելով վարկերի և ավանդների հարաբերակցության աճին:

Մայիսին գրանցվել է բյուջեի պակասուրդ, որը համարժեք է տարեկան կանխատեսված ՀՆԱ-ի 0. 2 տոկոսին. միաժամանակ տարվա սկզբից մինչև հաշվետու ամսաթիվը գրանցվել է ավելցուկ: Մայիսին հարկային մուտքերն ավելացան 15.3 տոկոսով (տ/տ)` հիմնականում անձնական եկամտային հարկի (մինչև 22.5 տոկոս, տ/տ, որին նպաստել է աշխատողների թվի 4 տոկոսը աճը և միջին անվանական աշխատավարձի 10.8 տոկոսը բարձրացումը) և ԱԱՀ-ի հաշվին (մինչև 14.6 տոկոս, տ/տ), ինչն արտացոլում է տնտեսական բարձր ակտիվությունը և հարկային վարչարարության շարունակական բարելավման արդյունքները: Բյուջեի ընդհանուր ծախսերը նվազել են 6.1 տոկոսով (տ/տ)` պայմանավորված կապիտալ ծախսերի 54.5 տոկոս (տ/տ) կրճատմամբ, ինչն էլ պայմանավորված է պաշտպանության ոլորտի ծախսերի կրճատմամբ, քանի որ 2026 թ. համար նախատեսվել է ավելի փոքր պաշտպանական բյուջե: Մյուս կողմից, բյուջեի ընթացիկ ծախսերն ավելացել են 17.3 տոկոսով (տ/տ)` հիմնականում պայմանավորված սոցիալական ոլորտի հատկացումներով (մինչև 27.5 տոկոս, տ/տ), ինչն էլ հիմնականում կապված է 2026 թ. հունվարից ուժի մեջ մտած համընդհանուր առողջապահական ապահովագրության լիարժեք գործարկման հետ, որի շրջանակներում պետությունն ամբողջությամբ ֆինանսավորում է երեխաների, տարեցների և խոցելի խմբերի ապահովագրավճարները: Դրա հետևանքով առողջապահության ոլորտի գործառնական ծախսերն աճել են մինչև 75.9 տոկոս (տ/տ): Հունվար-մայիս ժամանակահատվածում բյուջեի հանրագումարային ավելցուկը կազմել է կանխատեսված տարեկան ՀՆԱ-ի 0.8 տոկոսի, մինչդեռ 2026 թ. համար նախատեսված է ՀՆԱ-ի մոտավորապես 4.3 տոկոսի չափով պակասուրդ:

Գծապատկեր 1. Տնտեսական ակտիվության աճի տեմպը կտրուկ արագացել է` հասնելով 11.7 տոկոսի

(Հայաստանի տնտեսական ակտիվության ինդեքս, փոփոխությունը տ/տ, %)

Աղբյուրը՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե

Գծապատկեր 2.  Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումները մայիսին ավելացան (տ/տ)

(հազար ԱՄՆ դոլար)

Աղբյուրը՝ ՀՀ ԿԲ

Գծապատկեր 3. Հունիսին գնաճն արագացավ` պայմանավորված սննդամթերքի գներով 

( ՍԳՀ գնաճ, տ/տ փոփոխություն, %)

Աղբյուրը՝ ՀՀ ԿԲ

Գծապատկեր 4. Մայիսին արտահանումը կրճատվեց, քանի որ նվազեց վերաարտահանումը, թեև օգտակար հանածոների ոլորտում նկատվեց բարձր աճ

(միլիարդ ԱՄՆ դոլար)

Աղբյուրը՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե

Գծապատկեր 5.  Ավանդների և վարկավորման աճը փոքր ինչ արագացել է մայիսին

(տոկոս, տ/տ, փոխարժեքով ճշգրտված)

Աղբյուրը՝ ՀՀ ԿԲ

Գծապատկեր 6. 2026 թ. հունվար-մայիս ժամանակամիջոցում գրանցվել է կանխատեսված տարեկան ՀՆԱ-ի 0.8 տոկոսին համարժեք ավելցուկ

(AMD billion)

Աղբյուրը` Ֆինանսների նախարարություն

 

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25