Բիզնես

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00-1.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 88.47+0.24 WTI - 82.82+0.40
COMEX:  GOLD - 3999.70-0.32 SILVER - 56.35+0.55
COMEX:  PLATINUM - 1617.60+0.32
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 162.46+0.06 EUR/GBP - 1.141-0.25
FOREX:  EUR/USD - 1.141-0.25 GBP/USD - 1.3434-0.14
STOCKS RUS:  RTSI - 804.77+2.27
STOCKS US: DOW JONES - 51839.26-0.59 NASDAQ - 25508.07-0.05
STOCKS US: S&P 500 - 7443.28-0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 64141.12+0.00 TOPIX - 3919.21+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25143.05+2.36 SSEC - 3796.28+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 10524.76-0.71 CAC40 - 8340.11+0.02
STOCKS EUR:  DAX - 24846.69+0.06
20/07/2026  CBA:  USD - 365.93-0.92 GBP - 492.91+0.12
20/07/2026  CBA:  EURO - 418.37-0.87
20/07/2026  CBA:  GOLD - 47005-97 SILVER - 650.48-15.91
Դինոզավրերի կմախքները՝ որպես ակտիվ
20/07/2026 11:59
Կիսվել

Դինոզավրերի կմախքները՝ որպես ակտիվ

Դինոզավրերի կմախքները դարձել են աշխարհի ամենահարուստ մարդկանց շրջանում մեծ պահանջարկ ունեցող հավաքածու-ակտիվ։ Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ վերջին տարիներին դինոզավրերի կմախքները միլիարդատերերի համար դարձել են նույնքան նորաձև ներդրումային և հավաքածու ակտիվ, որքան Ֆաբերժեի ձվերը կամ սպորտային ակումբները։ Դրանք, ըստ Bloomberg-ի, համատեղում են շքեղությունն ու «նախնադարյան գրավչությունը»։ Գործակալությունը նշում է, որ եթե ավանդական արվեստի շուկան կարող է հարուստ մարդկանց համար չափազանց բարդ կամ ուռճացված թվալ, ապա տիրանոզավրի կմախքի հանդեպ անտարբեր մնալը շատ ավելի դժվար է։

«Սա զարմանալի արարած է և ամենատպավորիչ ավարը, որ կարելի է ունենալ», – նշել է միլիարդատեր Դեն Օ’Դաուդը, որը 2009 թվականին 600 հազար դոլարով ձեռք է բերել «Սամսոն» մականունով տիրանոզավրի կմախքը։

Գործակալությունը գրում է, որ դինոզավրի մնացորդների արժեքը, ինչպես նկարների կամ քանդակների դեպքում, կախված է մի շարք գործոններից՝ ծագումից, կոլեկցիոներների հետաքրքրության մակարդակից և իսկությունից։ Bloomberg-ի գնահատմամբ՝ վերջին տարիներին «դինոզավրերի շուկայում» հետաքրքրությունը միայն աճում է։

Վերջին խոշոր գործարքը տեղի է ունեցել հուլիսի 14-ին Նյու Յորքում, երբ Sotheby’s աճուրդում «Գաս» մականունով տիրանոզավրի կմախքը վաճառվեց 50.13 միլիոն դոլարով՝ սահմանելով նման լոտերի վաճառքի նոր ռեկորդ։

Մինչ այդ ռեկորդը պատկանում էր «Ապեքս» անունով ստեգոզավրի կմախքին, որը ֆինանսիստ Քեն Գրիֆինը 2022 թվականին Sotheby’s աճուրդում ձեռք էր բերել 44.6 միլիոն դոլարով։

20/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.93
-0.92
Եվրո (EUR)
418.37
-0.87
Ռուբլի (RUR)
4.6651
+0.0002
Լարի (GEL)
139.2
-0.23
47005
-97
Արծաթ
650.48
-15.91