Ֆինանսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00-1.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 88.47+0.24 WTI - 82.82+0.40
COMEX:  GOLD - 3999.70-0.32 SILVER - 56.35+0.55
COMEX:  PLATINUM - 1617.60+0.32
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 162.46+0.06 EUR/GBP - 1.141-0.25
FOREX:  EUR/USD - 1.141-0.25 GBP/USD - 1.3434-0.14
STOCKS RUS:  RTSI - 804.77+2.27
STOCKS US: DOW JONES - 51839.26-0.59 NASDAQ - 25508.07-0.05
STOCKS US: S&P 500 - 7443.28-0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 66232.19+3.26 TOPIX - 4014.95+2.44
STOCKS CHINA:  HANG SENG - 25132.29-0.04 SSEC - 3864.37+1.79
STOCKS EUR:  FTSE100 - 10524.76-0.71 CAC40 - 8340.11+0.02
STOCKS EUR:  DAX - 24846.69+0.06
21/07/2026  CBA:  USD - 366.68+0.75 GBP - 492.01-0.9
21/07/2026  CBA:  EURO - 418.75+0.38
21/07/2026  CBA:  GOLD - 47198+193 SILVER - 669.74+19.26
Հարավային Կորեան թվային վճարումների փորձնական ծրագիրը կընդլայնի մինչև 500,000 դրամապանակ
21/07/2026 17:44
Կիսվել

Հարավային Կորեան թվային վճարումների փորձնական ծրագիրը կընդլայնի մինչև 500,000 դրամապանակ

Հարավային Կորեայի Ֆինանսական ծառայությունների հանձնաժողովը (FSC) հաստատել է Project Hangang ծրագրի երկրորդ փուլի իրականացումը, որի շրջանակում երկրի Կենտրոնական բանկը փորձարկում է կենտրոնական բանկի թվային արժույթի (CBDC) վրա հիմնված վճարային համակարգը։ Փորձնական ծրագրում օգտատերերի թվային դրամապանակների առավելագույն թիվը կավելանա 100 հազարից մինչև 500 հազար, իսկ մասնակից բանկերի թիվը՝ յոթից ինը։

Decrypt-ի տվյալներով՝ ընդլայնված փորձարկումը կարող է մեկնարկել արդեն սեպտեմբերին։ Սահմանված 500 հազարի սահմանաչափը վերաբերում է դրամապանակների թվին, ոչ թե եզակի օգտատերերի։ Բացի այդ, մասնակիցները չեն տիրապետի CBDC-ին անմիջականորեն. վճարումների համար նրանք կօգտագործեն առևտրային բանկերի կողմից թողարկված դեպոզիտային թոքեններ։

Կբարձրացվեն սահմանաչափերը

Ծրագրի երկրորդ փուլում մեկ դրամապանակում պահվող միջոցների առավելագույն չափը կբարձրանա 1 միլիոնից մինչև 10 միլիոն հարավկորեական վոն, իսկ գործարքների ընդհանուր սահմանաչափը՝ 5 միլիոնից մինչև 100 միլիոն վոն։

Ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար կգործեն հետևյալ սահմանափակումները.

  • մինչև 1 միլիոն վոն՝ մեկ փոխանցման համար,
  • մինչև 5 միլիոն վոն՝ օրական։

Ընկերությունների համար սահմանաչափերը կախված կլինեն փոխանցման եղանակից։ Ինտերնետ-բանկինգի միջոցով հնարավոր կլինի փոխանցել մինչև 1 միլիարդ վոն մեկ գործարքով և մինչև 5 միլիարդ վոն օրական, իսկ բջջային հավելվածով՝ համապատասխանաբար մինչև 100 միլիոն և 500 միլիոն վոն։

Նոր հնարավորություններ

Ծրագրի երկրորդ փուլում կավելացվեն նաև նոր գործառույթներ, այդ թվում՝

  • փոխանցումներ դրամապանակների միջև,
  • գործարքների կենսաչափական հաստատում,
  • դեպոզիտային թոքենների մնացորդի ավտոմատ համալրում։

Վերջին դեպքում, եթե դրամապանակում միջոցները բավարար չլինեն, համակարգն ավտոմատ կերպով անհրաժեշտ գումարը կփոխարկի օգտատիրոջ սովորական բանկային հաշվից։

Ընկերությունների համար նախատեսվում է նաև դրամապանակների հեռավար բացման հնարավորություն և էլեկտրոնային դրամարկղային կտրոնների ձևակերպում։ Վճարումներ ընդունող կետերի ցանկը կընդլայնվի՝ ներառելով փոքր բիզնեսի և խոշոր ընկերությունների ներկայացուցիչներին։

Inecomobile

Փորձնական ծրագրին կմիանան ինը բանկ

Առաջին փուլի յոթ մասնակիցներին՝ KB Kookmin Bank, Shinhan Bank, Woori Bank, Hana Bank, Nonghyup Bank, Industrial Bank of Korea և BNK Busan Bank, կմիանան նաև Gyeongnam Bank-ը և iM Bank-ը։

Ֆինանսական ծառայությունների հանձնաժողովը երկու նոր բանկերին շնորհել է փորձարարական ֆինանսական ծառայությունների օպերատորի կարգավիճակ, իսկ մնացած յոթ բանկերի համար թարմացրել է նախկինում տրված թույլտվությունների պայմանները՝ երկրորդ փուլի պահանջներին համապատասխան։

CBDC-ն կմնա բանկային մակարդակում

Project Hangang-ը հիմնված է երկաստիճան մոդելի վրա։ Կորեայի բանկը թողարկում է մեծածախ CBDC, որն օգտագործվում է ֆինանսական կազմակերպությունների միջև հաշվարկների համար։

Առևտրային բանկերն այդ ենթակառուցվածքի հիման վրա ստեղծում են դեպոզիտային թոքեններ՝ հաճախորդների բանկային հաշիվներում առկա միջոցների թվային ներկայացումը։ Հենց այդ թոքեններով են օգտատերերը կատարում վճարումներ և փոխանցումներ։

Այսպիսով, դեպոզիտային թոքենները շարունակում են մնալ համապատասխան առևտրային բանկերի պարտավորությունը, մինչդեռ CBDC-ն օգտագործվում է ֆինանսական հաստատությունների միջև վերջնական հաշվարկների համար։

Ծրագրի երկրորդ փուլը կներառի նաև պետական որոշ ծախսերի իրականացումը։ Սմարթ պայմանագրերը հնարավորություն կտան դեպոզիտային թոքեններն անմիջապես փոխանցել շահառուներին և սահմանել դրանց օգտագործման պայմանները։

Հիշեցնենք, որ հուլիսին Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարել էին, որ 2027 թվականին նախատեսում են մեկնարկել թոքենացված պետական պարտատոմսերի փորձնական ծրագիր, որի հաշվարկները կիրականացվեն Project Hangang ենթակառուցվածքում կիրառվող մեծածախ CBDC-ի միջոցով։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

21/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.68
+0.75
Եվրո (EUR)
418.75
+0.38
Ռուբլի (RUR)
4.6568
-0.0083
Լարի (GEL)
139.5
+0.3
47198
+193
Արծաթ
669.74
+19.26