Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 392.00-2.00 EUR SELL - 395.00-2.00
OIL:  BRENT - 90.11+1.40 WTI - 80.72+1.24
COMEX:  GOLD - 3559.90-2.45 SILVER - 40.76-5.54
COMEX:  PLATINUM - 1252.80-3.21
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.25+0.18 EUR/GBP - 1.0949+0.34
FOREX:  EUR/USD - 1.0949+0.34 GBP/USD - 1.3095+0.41
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58644.63+3.91 TOPIX - 3764.88+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 22219.65-0.73 SSEC - 3548.37+0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
24/11/2026  CBA:  USD - 360.47+0.12 GBP - 471.1-1.14
24/11/2026  CBA:  EURO - 394.39-0.7
24/11/2026  CBA:  GOLD - 42505+1147 SILVER - 492.72+1.9
Չինաստանը հաստատել է ԱՄՆ-ի հետ արհեստական բանականության ոլորտում համագործակցելու պատրաստակամությունը
24/07/2026 13:36
Կիսվել

Չինաստանը հաստատել է ԱՄՆ-ի հետ արհեստական բանականության ոլորտում համագործակցելու պատրաստակամությունը

Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը հայտարարել է արհեստական բանականության տեխնոլոգիաների ոլորտում ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտության մասին։

Այս հայտարարությունը հնչել է ճեպազրույցի ժամանակ՝ ի պատասխան Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի՝ ԱՄՆ կատարելիք այցի հեռանկարների վերաբերյալ հարցին։

«Չինաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ համատեղ արդյունավետորեն իրականացնել երկու երկրների առաջնորդների՝ արհեստական բանականության ոլորտում ձեռք բերած կարևոր պայմանավորվածությունները», – նշել է դիվանագետը։

Լին Ցզյանը չի հաստատել կամ հերքել այն տեղեկությունը, թե Չինաստանի առաջնորդը սեպտեմբերի 24-ին կայցելի ԱՄՆ։ Նա ասել է, որ պետությունների ղեկավարների դիվանագիտությունն անփոխարինելի ռազմավարական դեր է խաղում չին-ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությունը որոշելու գործում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Սի Ցզինպինի այցը ԱՄՆ կսկսվի սեպտեմբերի 24-ին։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ակնկալում է Չինաստանի առաջնորդի այցը՝ ի պատասխան Սպիտակ տան ղեկավարի՝ Պեկին կատարած այցի, որը տեղի էր ունեցել մայիսի 14-15-ին։

24/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.47
+0.12
Եվրո (EUR)
394.39
-0.7
Ռուբլի (RUR)
4.399
+0.0065
Լարի (GEL)
139.02
-0.08
42505
+1147
Արծաթ
492.72
+1.9