Բիզնես

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.50+0.50 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 87.14-1.49 WTI - 81.36-1.55
COMEX:  GOLD - 4315.00-2.17 SILVER - 64.87-1.05
COMEX:  PLATINUM - 1716.10-2.14
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.32-0.08 EUR/GBP - 1.1536+0.12
FOREX:  EUR/USD - 1.1536+0.12 GBP/USD - 1.3492+0.02
STOCKS RUS:  RTSI - 839.05-3.95
STOCKS US: DOW JONES - 53839.99+0.13 NASDAQ - 26803.03+0.81
STOCKS US: S&P 500 - 7798.99+0.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10772.67-0.56 CAC40 - 8650.56-0.28
STOCKS EUR:  DAX - 26299.74-0.12
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
Intel-ի երկրորդ եռամսյակի հասույթն աճել է 25%-ով՝ դառնալով վերջին 15 տարվա առավելագույն ցուցանիշը
24/07/2026 14:01
Կիսվել

Intel-ի երկրորդ եռամսյակի հասույթն աճել է 25%-ով՝ դառնալով վերջին 15 տարվա առավելագույն ցուցանիշը

Համակարգչային բաղադրիչների աշխարհի առաջատար արտադրողներից մեկի՝ ամերիկյան Intel Corp.-ի հասույթը երկրորդ եռամսյակում ավելացել է 25%-ով, ինչը զգալիորեն գերազանցել է շուկայի կանխատեսումները։

Ընկերության հաղորդագրության համաձայն՝ հասույթի աճի տեմպը վերջին ավելի քան 15 տարվա ընթացքում ամենաբարձրն է եղել։ Intel-ի ընթացիկ եռամսյակի կանխատեսումները նույնպես գերազանցել են վերլուծաբանների սպասումները։

Ապրիլ-հունիս ամիսներին ընկերության հասույթը կազմել է 16.1 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 12.9 մլրդ դոլարի համեմատ։ LSEG-ի կողմից հարցված վերլուծաբանները միջինում կանխատեսում էին 14.42 մլրդ դոլարի ցուցանիշ։

Անցած եռամսյակում ընկերության խոշորագույն՝ Client Computing Group (CCG) ստորաբաժանման եկամուտը, որը նաև ներառում է անհատական համակարգիչների համար նախատեսված պրոցեսորների արտադրությունը, աճել է 13%-ով՝ հասնելով 8.9 մլրդ դոլարի։ Data Center and AI (DCAI) ստորաբաժանումը, որը կենտրոնացած է տվյալների կենտրոնների և արհեստական բանականության լուծումների վրա, ավելացրել է հասույթը 59%-ով՝ մինչև 6.3 մլրդ դոլար։ Պայմանագրային արտադրության ոլորտում (Intel Foundry) եկամուտն աճել է 31%-ով՝ կազմելով 5.8 մլրդ դոլար։

Անցած եռամսյակում Intel-ը գրանցել է 11 մլրդ դոլարի զուտ վնաս կամ մեկ բաժնետոմսի հաշվով 2.16 դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2.9 մլրդ դոլարի կամ մեկ բաժնետոմսի հաշվով 0.67 դոլարի վնասի համեմատ։

IDram

Ընկերությունը շարունակում է վնասներ գրանցել վերակառուցման հետ կապված խոշոր ծախսերի, այդ թվում՝ աշխատակիցների թվի կրճատման պատճառով։ Սակայն անցած եռամսյակում զուտ վնասի այսքան զգալի աճը կապված է այն բաժնետոմսերի արժեքի վերագնահատման հետ, որոնք պահվում են էսկրոու հաշվում՝ ԱՄՆ կառավարությանը հետագայում փոխանցելու համար՝ Intel-ում կառավարության ներդրումների շրջանակում։

Intel-ի կանխատեսման համաձայն՝ ընթացիկ եռամսյակում ճշգրտված շահույթը կկազմի մեկ բաժնետոմսի հաշվով 0.38 դոլար, իսկ հասույթը՝ 15.8-16.8 մլրդ դոլար։ Վերլուծաբանները միջինում ակնկալում են համապատասխանաբար 0.27 դոլար՝ մեկ բաժնետոմսի հաշվով և 15.1 մլրդ դոլար։

Ընկերությունը ընթացիկ տարվա կապիտալ ներդրումների կանխատեսումը բարձրացրել է մինչև ավելի քան 20 մլրդ դոլար՝ նախկինում ակնկալվող 18 մլրդ դոլարի համեմատ՝ նշելով, որ հաջորդ տարի ներդրումները կլինեն «զգալիորեն բարձր»։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32