
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ՆՈՐ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 30,5%-ՈՎ
Society of Motor Manufacturers and Traders (SMMT) կազմակերպության հայտարարության համաձայն Մեծ Բրիտանիայում մարտ ամսվա ընթացքում նոր մեքենաների գրանցումը կրճատվել է 30,5%-ով և կազմել է 313,912 միավոր, իսկ 2009թ. առաջին 3 ամիսների ընթացքում ավտոմեքենաների շուկան կրճատվել է մոտ 29,7%-ով: Ինչպես նշում է SMMT գորածադիր տնօրեն Պոալ Էվերտինը նման իրավիճակում կարևորվում է շուկայում պահանջարկի խթանման նպատակով պետության վարած քաղաքականությունը: