Ինտերնետը Հայաստանում

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 400.00+1.00
EUR BUY - 405.00+0.00 EUR SELL - 414.00+0.00
OIL:  BRENT - 79.76+3.42 WTI - 76.57+3.35
COMEX:  GOLD - 2717.40+0.74 SILVER - 31.30+0.45
COMEX:  PLATINUM - 992.50+0.08
LME:  ALUMINIUM - 2571.50+2.92 COPPER - 9091.50+0.66
LME:  NICKEL - 15658.00+1.34 TIN - 29886.00-0.64
LME:  LEAD - 1975.00+1.86 ZINC - 2868.00+1.52
FOREX:  USD/JPY - 157.69-0.39 EUR/GBP - 1.0244-0.51
FOREX:  EUR/USD - 1.0244-0.51 GBP/USD - 1.2204-0.76
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 41938.45-1.63 NASDAQ - 19161.63-1.63
STOCKS US: S&P 500 - 5827.04-1.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39190.40+0.00 TOPIX - 2714.12+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 19064.29+0.00 SSEC - 3168.52+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 8248.49-0.86 CAC40 - 7431.04-0.79
STOCKS EUR:  DAX - 20214.79-0.50
11/01/2025  CBA:  USD - 396.84+0.00 GBP - 487.91+0.00
11/01/2025  CBA:  EURO - 408.82+0.00
11/01/2025  CBA:  GOLD - 34124.00+0.00 SILVER - 386.40+0.00
Հայաստանի առաջատար ինտերնետ պրովայդերներ. աշուն 2013
24/12/2013 16:53
Կիսվել

Հայաստանի առաջատար ինտերնետ պրովայդերներ. աշուն 2013

«Հայաստանի առաջատար պրովայդերներ. աշուն 2013» հոդվածում ներկայացված են 2013թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Circle.am-ում գրանցված ցուցանիշները: Հրապարակված տվյալներից օգտվելու կամ դրանք արտատպելու դեպքում հղումը «Circle.am»-ին և «Բիզնես 24»-ին / http://www.b24.am / պարտադիր է:

Պրովայդերների ցուցանիշները հաշվարկվում են հայաստանյան պրովայդերների և սեփական IP հասցեներ ունեցող այլ կազմակերպությունների IP-ներից Circle.am-ում գրանցված կայքեր կատարված այցելությունների հիման վրա: Հայաստանյան IP հասցեների բազան մշտապես թարմացվում է, ինչի արդյունքում ավելացված նոր IP հասցեներն անմիջապես ընդգրկվում են մեր տվյալների բազա:

Հոդվածի առաջնային տարբերակի հասցեն` http://www.b24.am/report:

ԱՄՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ 

Սեպտեմբեր – 1. Beeline` 43.92% (օգոստոսի համեմատ՝ +0.14 տոկ. կետ), 2. Ucom` 20.68% (+0.19 տոկ. կետ), 3. Orange` 14.21% (-0.43 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 8.76% (-0.26 տոկ. կետ), 5. Rostelecom` 4.38% (+0.08 տոկ. կետ), 6. ADC` 2.44% (+0.14 տոկ. կետ), 7. Arminco` 1.34% (+0.13 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 0.93% (+0.03 տոկ. կետ), 9. YPI` 0.67% (+0.06 տոկ. կետ), 10. Bionet` 0.55% (+0.07 տոկ. կետ):

Հոկտեմբեր – 1. Beeline` 43.87% (սեպտեմբերի համեմատ՝ -0.05 տոկ. կետ), 2. Ucom` 20.64% (-0.04 տոկ. կետ), 3. Orange` 14.11% (-0.10 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 8.67% (-0.09% տոկ. կետ), 5. Rostelecom` 4.61% (+0.23 տոկ. կետ), 6. ADC` 2.49% (+0.05 տոկ. կետ), 7. Arminco` 1.36% (+0.02 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 0.92% (-0.01 տոկ. կետ), 9. YPI` 0.75% (+0.08 տոկ. կետ), 10. Bionet` 0.57% (+0.02 տոկ. կետ):

Նոյեմբեր – 1. Beeline` 44.08% (հոկտեմբերի համեմատ՝ +0.21 տոկ. կետ), 2. Ucom` 20.74% (+0.10 տոկ. կետ), 3. Orange` 14.14% (+0.03 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 8.93% (+0.26% տոկ. կետ), 5. Rostelecom` 4.41% (-0.20 տոկ. կետ), 6. ADC` 2.34% (-0.15 տոկ. կետ), 7. Arminco` 1.28% (-0.08 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 0.94% (+0.02 տոկ. կետ), 9. Bionet` 0.57% (փոփոխություն չկա), 10. Interactive TV` 0.51%:

ԸՍՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԻ 

1. Beeline – առաջատարի ցուցանիշը աշնան ընթացքում աճել է 0.30 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա նոյեմբերի համեմատ արձանագրվել է կրճատում՝ 3.14 տոկոսային կետով կամ 6.65%-ով:

2. Ucom – 2013թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում գանցվել է աճ` 0.25 տոկոսային կետով: Վերջին տասներկու ամիսներին աճը կազմել է 6.12 տոկոսային կետ կամ 41.86%:

3. Orange – աշնանը գրանցվել է ցուցանիշի անկում՝  0.50 տոկոսային կետով: Անցյալ տարվա նոյեմբերի համեմատ կրճատումը կազմել է 2.28 տոկոսային կետ կամ 13.88%:

4. Vivacell-MTS – աշնան ամիսներին օպերատորի ցուցանիշը նվազել է 0.09 տոկոսային կետով, իսկ վերջին 12 ամիսներին գրանցվել է կրճատում՝ 0.83 տոկոսային կետով կամ 8.50%-ով:

5. Rostelecom – սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ցուցանիշն աճել է 0.11 տոկոսային կետով: Անցյալ տարվա նոյեմբերի համեմատ արձանագրվել է աճ` 0.57 տոկոսային կետով կամ 14.84%-ով:

6. ADC – աշնան ընթացքում գրանցվել է աճ 0.04 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա նոյեմբերի համեմատ արձանագրվել է ցուցանիշի կրճատում՝ 0.37 տոկոսային կետով կամ 13.65%-ով:

7. Arminco – սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ցուցանիշն աճել է 0.07 տոկոսային կետով, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրվել է ցուցանիշի կրճատում՝ 0.63 տոկոսային կետով կամ 32.98%-ով:

8. KT – արցախյան հեռահաղորդակցական ընկերության ցուցանիշն աշնան ընթացքում աճել է 0.04 տոկոսային կետով, իսկ վերջին մեկ տարվա կտրվածքով գրանցվել է աճ` 0.27 տոկոսային կետով կամ 40.30%-ով:

9. Նոյմբեր ամսին 9-րդ հորիզոնականը զբաղոցնող YPI-ն (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) դուրս է մղվել տասնյակից, փոխարենը իններորդ հորիզոնական է բարձրացել Bionet-ը, որի ցուցանիշն աշնան ընթացքում աճել է 0.09 տոկոսային կետով:

10. Նոյեմբերին առաջին անգամ տասնյակում է հայտնվել Interactive TV-ն, արձանագրվել է 0.51 տոկոսային կետ ցուցանիշը:

ՄԻՏՈՒՄՆԵՐ 

2013թ.-ի սեպտեմբերին առաջատար տասնյակին բաժին է ընկել Circle.am-ում գրանցված հայաստանյան այցելությունների 97.73%-ը, հոկտեմբերին` 97.99%-ը, նոյեմբերին` 97.94%-ը: Հիշեցնենք, որ ամռան վերջին սույն ցուցանիշը կազմել է 97.40%, իսկ անցյալ տարվա նոյեմբերին` 98.02%:

Առաջատար 5 պրովայդերների դեպքում պատկերը հետևյալն է. 2013թ.-ի սեպտեմբեր` 91.95%, հոկտեմբեր` 91.90%, նոյեմբեր` 92.30%: 2013թ.-ի օգոստոսին սույն ցուցանիշը կազմել է 92.23%, իսկ 2012թ.-ի նոյեմբերին` 91.86%:

Աշնան ընթացքում առաջատար տասնյակում զգալի փոփոխություններ չեն արձնագրվել:

Ինչպես և ամռանը, Beeline-ին հաջողվել է մի փոքր աճ արձանագրել: Ucom-ի աճի տեմպերը աշնան ընթացքում նվազել են, սակայն, ամեն դեպքում, դրանք շարունակում են մնալ ամենաբարձրը: Շարունակում է աճել նաև Rostelecom-ի մասնաբաժինը: Orange-ի և Vivacell-MTS-ի ցուցանիշները շարունակում են նվազել:

__________________________________

Քննարկումներին մասնակցելու կամ մեկնաբանություններ անելու համար կարող եք այցելել http://www.b24.am/report:

Circle.am-ի մասին – Հայկական ինտերնետի առաջատար վարկանիշային համակարգ: Circle.am-ում են գրանցված հայկական առաջատար կայքերի բացարձակ մեծամասնությունը:

«B24.am»-ի (Բիզնես 24) մասին – Ֆինանսատնտեսական լրատվության էլեկտրոնային նախագիծ: «Բիզնես 24»-ի շրջանակներում լայն կերպով լուսաբանվում են Հայաստանի և աշխարհի ֆինանսական ու բանկային, հանքարդյունաբերական ու գյուղատնտեսության, հարկային ու մաքսային, հեռահաղորդակցության ու բարձր տեխնոլոգիաների, ավտոմեքենաշինության և այլ ոլորտներ:  

11/01/2025
դրամ
Դոլար (USD)
396.84
+0.00
Եվրո (EUR)
408.82
+0.00
Ռուբլի (RUR)
3.89
+0.00
Լարի (GEL)
140.28
+0.00
34124.00
+0.00
Արծաթ
386.40
+0.00