
ԱՄՀ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄԻԱՆԱԼ ԵՎՐԱԳՈՏՈՒՆ
ԱՄՀ-ն առաջարկում է Արևելյան Եվրոպայի երկրներին, որոնք տուժել են ճգնաժամից, հրաժարվել իրնեց ազգային արժույթից և մտնել եվրագոտու մեջ: ԱՄՀ-ի կարծիքով այս երկրներին պետք է հնարավորություն տրվի միանալ եվրագոտուն մասնակիորեն, այսինքն անցնել եվրոյի համակարգին` առանց Եվրոպական Կենտրոնական Բանկի խորհրդի կազմում ընդգրկվելու: Սա հնարավորություն կտա այդ երկրներին մարել արտարժույթով արտահայտված իրենց պարտավորությունները, որոնք ազգային արժույթի շարունակական արժեզրկման պայմաններում հնրավոր չէր լինի մարել: